00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:20
39 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Каратели-чужеземцы в СС: как немцы у финнов черепа измеряли
15:04
23 ր
Исторический ликбез
Массовый террор: чем "прославились" финские эсэсовцы в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
15 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեգաէներգիա ունեցող մասնիկներ. վրացի ֆիզիկոսը Բյուրականում ներկայացրել է իր տեսությունը

© Sputnik / Aram GareginyanԶազա Օսմանով
Զազա Օսմանով - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2025
Բաժանորդագրվել
Զազա Օսմանովի տեսության համաձայն՝ գերբարձր էներգիաները, որոնք ունակ են Oh My God և Amaterasu տիպի մասնիկներ ստեղծել, առաջանում են սև անցքերի և պուլսարների մոտ։ Բայց մեր Արեգակը նույնպես կարող է այդպիսի մասնիկներ առաջացնել, թեև՝ շատ փոքր ծավալներով։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Գերբարձր էներգիաների տիեզերական մասնիկների համար, որոնք գործնականում անհնար է ստեղծել Երկրի վրա, առաջացման նոր տեսական մոդել է առաջարկվել: Ինչպես Sputnik Արմենիային ասաց Վրաստանի Ազգային աստղաֆիզիկական աստղադիտարանի (գտնվում է Աբասթումանի քաղաքում) գիտաշխատող Զազա Օսմանովը, խոսքը այսօրվա դրությամբ հայտնի ամենամեծ էներգիայով մասնիկների մասին է. դա այսպես կոչված Oh My God մասնիկն է, որն առաջին անգամ տիեզերքում արձանագրվել է 1991 թվականին:
Նրա էներգիան 40 միլիոն անգամ գերազանցում է Երկրի վրա կառուցված արագացուցիչներում ձեռք բերված առավելագույն մակարդակը: 2021 թվականին հայտնաբերվել է համեմատելի մակարդակի էներգիայով մեկ այլ մասնիկ (մի քիչ ավելի փոքր), որն անվանել են Ամատերասու (Ճապոնական Արևի աստվածուհու անունով)։ Եվս մի քանի նմանատիպ մասնիկ է հայտնաբերվել, որոնց ծագումը մինչ օրս հստակեցված չէ։
Օսմանովի առաջարկած տեսական մոդելի համաձայն՝ մասնիկները կարող են այդպիսի էներգիա հավաքել զանգվածային սև անցքերի և պուլսարների մոտ: Դրանք հզոր նեյտրոնային աստղեր են, որոնք պտտվում են իրենց առանցքի շուրջ՝ կենտրոնախույս ուժ ստեղծելով։ Բացի այդ, նման օբյեկտների մոտ նաև շատ ուժեղ մագնիսական դաշտ կա: Գիտնականի խոսքով՝ այս ամենը կարող է մասնիկներն օժտել գերբարձր էներգիայով։
Մի քանի ամիս առաջ Օսմանովը գործընկերների հետ միասին աշխատություն էր հրապարակել նաև Արեգակի վրա նման արագացումների հնարավորության մասին։ Ճիշտ է՝ շատ փոքր քանակությամբ մասնիկների համար։ Տեսական հաշվարկը ցույց է տվել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր արևային ակտիվության շրջաններում:
«Իհարկե, նման մասնիկներ անհնար է գեներացնել. դրա համար պետք կլինի մի քանի միլիոն, եթե ոչ մի քանի միլիարդ կիլոմետրանոց արագացուցիչ կառուցել։ Բայց նման մասնիկները կարելի է դիտարկել տիեզերքում, միայն թե դրանք այնքան քիչ են, որ պետք է երկար սպասել, մինչև հայտնվեն աստղադիտակի ոսպնյակում»,- հավելել է Օսմանովը։
Նշենք, որ գիտնականը զեկույցով հանդես է եկել հայ-վրացական ամենամյա աստղագիտական կոլոկվիումում, որը հերթափոխով ընթանում է երկու երկրների աստղադիտարաններում (Բյուրականում և Աբասթումանում):
«Կկիսեն» Արևն ու մոլորակները. հայ և վրացի աստղագետների համատեղ ծրագրերը
Լրահոս
0