https://arm.sputniknews.ru/20250517/lavrvovn-u-rubivon-zrucel-en-herakhvosvov-inch-en-qnnarkel-89043402.html
Լավրովն ու Ռուբիոն զրուցել են հեռախոսով․ ի՞նչ են քննարկել
Լավրովն ու Ռուբիոն զրուցել են հեռախոսով․ ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պայմանավորվածությունները։ 17.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-17T17:31+0400
2025-05-17T17:31+0400
2025-05-17T17:32+0400
ռուսաստան
ուկրաինա
ամն
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
ստամբուլ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:128:1280:849_1920x0_80_0_0_0caf53276cc99b2befdfae8a7942cec1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս–ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն դրական դեր է խաղացել՝ նպաստելով, որ Կիևն ի վերջո ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ստամբուլյան բանակցությունները վերսկսելու առաջարկը։ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է այս համատեքստում շարունակել ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ողջունել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է ԱՄՆ–ի` հակամարտության կարգավորմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների:Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։
ուկրաինա
ամն
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:0:1280:960_1920x0_80_0_0_fea0aa29840e0526ab19349014d191b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ամն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ստամբուլ, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, ամն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ստամբուլ, բանակցություն
Լավրովն ու Ռուբիոն զրուցել են հեռախոսով․ ի՞նչ են քննարկել
17:31 17.05.2025 (Թարմացված է: 17:32 17.05.2025) ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս–ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն դրական դեր է խաղացել՝ նպաստելով, որ Կիևն ի վերջո ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ստամբուլյան բանակցությունները վերսկսելու առաջարկը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է այս համատեքստում շարունակել ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ողջունել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է ԱՄՆ–ի` հակամարտության կարգավորմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին
գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։