00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Բ–ն մեկնել է Մինսկ. Բելառուսի առաջին հայկական եկեղեցին կօծվի նրա հանդիսապետությամբ

© Sputnik / Andranik GhazaryanԱմենայն հայոց կաթողիկոս
Ամենայն հայոց կաթողիկոս - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2025
Ամենայն հայոց կաթողիկոս
Բաժանորդագրվել
Պաշտոնական տվյալներով` հայերը թվաքանակով զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Բելառուսի առաջին հայկական եկեղեցին, որ կառուցվել է Մինսկում, կօծվի վաղը` մայիսի 18-ին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով այսօր մեկնել է Մինսկ։
Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը դեռ փետրվարին հայտնել էր, որ Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կբացվի 2025 թվականի մայիսին, օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:
«Ամենայն հայոց կաթողիկոսը մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը»,– ասված է Մայր աթոռի հաղորդագրությունում։
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Բելառուսում մոտ 30 հազար հայ է ապրում։
Պաշտոնական տվյալներով` հայերը թվաքանակով զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:
Հայերի մեծ մասը Բելառուս է տեղափոխվել 1990-ականներին։ Հիմնականում քաղաքաբնակ են, ապրում են Մինսկում, Վիտեբսկի մարզի քաղաքներում։
1991 թվականին «Հայաստան» համայնքային կառույցը Մինսկի Ալեքսանդր Նևսկու ուղղափառ եկեղեցու բակում տեղադրել է Մեծ եղեռնի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը պատրաստվել է Հայաստանում և օծվել Էջմիածնում:
Բելառուսում գործում են «Էրեբունի» պարի համույթը, որը ազգային մշակութային միջոցառումների բազմակի դափնեկիր է:
2006 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց` մոտ 150 աշակերտներով:
Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը և «Անիվ» ամսագիրը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքի «Բելառուսում Հայաստանի դեսպանություն» բաժնում տեղեկացրել էր, որ Մինսկի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում հայկական եկեղեցի կառուցելու համար տարածք հատկացնելու շուրջ:
Լրահոս
0