https://arm.sputniknews.ru/20250517/eatm-erkrnery-irani-het-azat-arevtri-gvotu-shnvorhiv-parsic-tsvoci-hasaneliutjun-kstanan-89022042.html
ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի գոտու շնորհիվ Պարսից ծոցի հասանելիություն կստանան
ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի գոտու շնորհիվ Պարսից ծոցի հասանելիություն կստանան
Sputnik Արմենիա
Արևելագետի խոսքով` Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրն ընդլայնում է Աֆրիկայի երկրների հետ առևտուր անելու հնարավորությունները։ 17.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-17T17:53+0400
2025-05-17T17:53+0400
2025-05-17T17:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
ապրանք
մարիաննա բակոնինա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88979281_0:0:1280:720_1920x0_80_0_0_4bbbbbb5604e887cff276ae4f3e523e1.jpg
Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ապրանքաշրջանառության շուրջ 87%-ը ամբողջությամբ կամ մասնակիորեն կազատվի մաքսատուրքերից: @SputnikLive-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար փորձագետ, արևելագետ Մարիաննա Բակոնինան։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել մայիսի 15-ից:Նրա խոսքով՝ 2024 թվականին Իրանից Ռուսաստան արտահանված ամենամեծ ապրանքախումբը եղել է պղպեղը (համեմունքներ), իսկ Ռուսաստանից Իրան`ոսկին։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտահանվող և ներմուծվող ապրանքների տեսականին ընդգրկում է ավելի քան 860 անուն ապրանք: Դրանցից 502-ը դեպի Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքներն են, իսկ 300-ից փոքր-ինչ ավելին` այդ երկրներից Իրան ներմուծվող տեսականին։Երևանն ու Թեհրանը քննարկել են ՀՀ–ում համատեղ արդյունաբերական գոտիներ ստեղծելու հարցը«Բավական լայն հորիզոններ են բացվում։ Նախ՝ ԵԱՏՄ-ն Իրանի միջոցով ճանապարհ է ստանում դեպի Պարսից ծոց։ Դա իր հերթին ընդլայնում է առևտրի հնարավորությունները Աֆրիկայի հետ՝ այս երթուղով ավելի հեշտացնելով բեռների տեղափոխումը, քան Սուեզի ջրանցքով», - ընդգծել է արևելագետը։Իրանական կողմի գնահատականներով ՝ Իրան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կաճի մի քանի միլիարդ դոլարով։ Ընդ որում` առավել արդյունավետ կօգտագործվեն այս համաձայնագրի բոլոր կողմերի ոչ միայն արդյունաբերական և գյուղատնտեսական, այլև տարանցիկ հնարավորությունները։Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Баконина: Соглашение о ЗСТ Иран-ЕАЭС открывает новые горизонты
Sputnik Արմենիա
Баконина: Соглашение о ЗСТ Иран-ЕАЭС открывает новые горизонты
2025-05-17T17:53+0400
true
PT2M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88979281_182:0:1142:720_1920x0_80_0_0_90af84279335512aa9888b7474ae54e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ապրանք, մարիաննա բակոնինա, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ապրանք, մարիաննա բակոնինա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի գոտու շնորհիվ Պարսից ծոցի հասանելիություն կստանան
Արևելագետի խոսքով` Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրն ընդլայնում է Աֆրիկայի երկրների հետ առևտուր անելու հնարավորությունները։
Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ապրանքաշրջանառության շուրջ 87%-ը ամբողջությամբ կամ մասնակիորեն կազատվի մաքսատուրքերից: @SputnikLive-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար փորձագետ, արևելագետ Մարիաննա Բակոնինան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել մայիսի 15-ից:
«Ըստ համաձայնագրի դրույթների՝ իրանական արտահանման մոտ 80%-ը մաքսատուրքեր չի ունենա, իսկ ապրանքաշրջանառության մնացած 7%-ի մասով այդ տուրքերը խիստ կնվազեցվեն», - ասել է Բակոնինան։
Նրա խոսքով՝ 2024 թվականին Իրանից Ռուսաստան արտահանված ամենամեծ ապրանքախումբը եղել է պղպեղը (համեմունքներ), իսկ Ռուսաստանից Իրան`ոսկին։ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտահանվող և ներմուծվող ապրանքների տեսականին ընդգրկում է ավելի քան 860 անուն ապրանք: Դրանցից 502-ը դեպի Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքներն են, իսկ 300-ից փոքր-ինչ ավելին` այդ երկրներից Իրան ներմուծվող տեսականին։
«Բավական լայն հորիզոններ են բացվում։ Նախ՝ ԵԱՏՄ-ն Իրանի միջոցով ճանապարհ է ստանում դեպի Պարսից ծոց։ Դա իր հերթին ընդլայնում է առևտրի հնարավորությունները Աֆրիկայի հետ՝ այս երթուղով ավելի հեշտացնելով բեռների տեղափոխումը, քան Սուեզի ջրանցքով», - ընդգծել է արևելագետը։
Իրանական կողմի գնահատականներով ՝ Իրան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կաճի մի քանի միլիարդ դոլարով։ Ընդ որում` առավել արդյունավետ կօգտագործվեն այս համաձայնագրի բոլոր կողմերի ոչ միայն արդյունաբերական և գյուղատնտեսական, այլև տարանցիկ հնարավորությունները։