00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել միջուկային գործարքի առաջարկը

© AP Photo / Alex Brandon ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը:
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկն Իրանին է փոխանցել բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:
«Այդ առաջարկը նրանց մոտ է», - ասել է ԱՄՆ նախագահը՝ օդանավում կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների չորրորդ փուլը։ Այն տեղի է ունեցել կողմերի երկխոսության մեկնարկից մեկ ամիս անց՝ երրորդ փուլից երկու շաբաթ հետո։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին:
2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային գործարքը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Լրահոս
0