https://arm.sputniknews.ru/20250516/rd-despany-bac-namakvov-dimel-e-hh-pashtpanutjan-nakhararin-88998345.html
ՌԴ դեսպանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին
ՌԴ դեսպանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին
Sputnik Արմենիա
Դիվանագետն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարություններին, այդ թվում՝ Ստալինգրադի... 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T11:53+0400
2025-05-16T11:53+0400
2025-05-16T12:32+0400
հայաստան
սերգեյ կոպիրկին
արծրուն հովհաննիսյան
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454665_0:7:1501:851_1920x0_80_0_0_9590e5b76fa8016f5a2d670e70993d69.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին` անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին:Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում միֆ էր որակել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել էր, որ Գերմանիան ֆաշիստական չէր, ընդամենը նացիստական էր, իսկ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի լենդ-լիզի և երկրորդ ճակատի բացման շնորհիվ։Միֆ է և զուրկ գիտական փաստարկից. թուրքագետը` Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասինՌուսաստանի դեսպանը հիշեցրել է հիտլերյան Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում հայերի ավանդի մասին, նույն Գերմանիայի, որի գործողությունները փաստացի արդարացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Հանրային հեռուստաընկերության եթերում։Կոպիրկինը ՊՆ ներկայացուցչի գործողությունները որակել է որպես հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, մինչդեռ այդ նախնիները թույլ չեն տվել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, ինչպես նաև փրկել են մարդկությանը «գորշ ժանտախտից»:Դիվանագետը նշել է նաև, որ մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած հոբելյանական միջոցառումները ժողովրդական լայն աջակցություն են ունեցել։ Թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն իրենց սրտի կանչով այցելել են զինվորական հուշակոթողներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չեն վերադարձել:Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում փորձ է արվում կեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը և նսեմացնել խորհրդային բանակի դերը, որտեղ կռվել են նաև հայերը:Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454665_0:0:1333:1000_1920x0_80_0_0_e7362d79b22d1c7700b7a14a1cdf478c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերգեյ կոպիրկին, արծրուն հովհաննիսյան, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, նամակ
հայաստան, սերգեյ կոպիրկին, արծրուն հովհաննիսյան, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, նամակ
ՌԴ դեսպանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին
11:53 16.05.2025 (Թարմացված է: 12:32 16.05.2025) Դիվանագետն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարություններին, այդ թվում՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին` անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում միֆ էր որակել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել էր, որ Գերմանիան ֆաշիստական չէր, ընդամենը նացիստական էր, իսկ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի լենդ-լիզի և երկրորդ ճակատի բացման շնորհիվ։
Ռուսաստանի դեսպանը հիշեցրել է հիտլերյան Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում հայերի ավանդի մասին, նույն Գերմանիայի, որի գործողությունները փաստացի արդարացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի` պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացումով, որոնք նա հնչեցրել է այդ սրբազան օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով: Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդու շուրթերից, որը հիմա ղեկավարում է Հրամանատարաշտաբային ինստիտուտը (Ռազմական ակադեմիայի), որը կրում է Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորավար, Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանի անունը»,-ասված է նամակում:
Կոպիրկինը ՊՆ ներկայացուցչի գործողությունները որակել է որպես հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, մինչդեռ այդ նախնիները թույլ չեն տվել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, ինչպես նաև փրկել են մարդկությանը «գորշ ժանտախտից»:
Դիվանագետը նշել է նաև, որ մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած հոբելյանական միջոցառումները ժողովրդական լայն աջակցություն են ունեցել։ Թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն իրենց սրտի կանչով այցելել են զինվորական հուշակոթողներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չեն վերադարձել:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում փորձ է արվում կեղծել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը և նսեմացնել խորհրդային բանակի դերը, որտեղ կռվել են նաև հայերը: