00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովը նշել է Պուտինի և Թրամփի հանդիպման պայմանները

© SputnikԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2025
Բաժանորդագրվել
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ բարձր մակարդակի հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, լուրջ խոսակցություն է պետք միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թրամփը Աբու Դաբիում հայտարարել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա, «հենց որ հաջողվի դա կազմակերպել»:
«Այդպիսի հանդիպումն, անկասկած, անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է ինչպես առաջին հերթին ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային հարցերն ու տարածաշրջանային գործընթացները, այդ թվում, իհարկե, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը բարձր մակարդակով լուրջ քննարկելու տեսանկյունից»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումները չափազանց կարևոր են Ուկրաինայի կարգավորման համատեքստում: Միաժամանակ նա նշել է, որ նման հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն։
«Հանդիպումը վերևներում պետք է նախապատրաստվի, և այն պետք է արդյունավետ լինի, քանի որ միշտ վերևների հանդիպմանը նախորդում են փորձագիտական բանակցությունները, խորհրդակցությունները, երկարատև լարված նախապատրաստությունները»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ուկրաինական կարգավորման միակ հնարավորությունն է, սակայն նման շփման ամսաթիվն ու վայրը դեռ որոշված չեն:
«Անշուշտ, նախագահներ Պուտինի և Թրամփի շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Այդ թեզի հետ, իհարկե, մենք համաձայն ենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուբիոյի խոսքերը։ Նա նաև նշել է, որ դրանց նշանակությունը «դժվար է գերագնահատել»։
«Առարկայական քննարկում չի եղել». Պեսկովը՝ Պուտին–Թրամփ հանդիպման հեռանկարի մասին
Լրահոս
0