https://arm.sputniknews.ru/20250516/paterazmy-ev-banakcutjunnery-misht-kvoghq-kvoghqi-en-medinskin-stambuli-handipman-masin-89029520.html
Պատերազմը և բանակցությունները միշտ կողք կողքի են. Մեդինսկին՝ Ստամբուլի հանդիպման մասին
Պատերազմը և բանակցությունները միշտ կողք կողքի են. Մեդինսկին՝ Ստամբուլի հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահի օգնականն իր հարցազրույցում անդրադարձել է այսօրվա բանակցություններին և պատմական հետաքրքիր զուգահեռներ անցկացրել: 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T21:52+0400
2025-05-16T21:52+0400
2025-05-16T21:55+0400
բանակցություն
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր մեդինսկի
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89024951_0:0:1164:655_1920x0_80_0_0_e4d0677cef7f8e02cd1b01410187af54.jpg
Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մեկնաբանել է Կիևի պահանջը՝ երկխոսություն վարել միայն հրադադարից հետո:ՌԴ նախագահի օգնական, կրթությամբ պատմաբան Մեդինսկին հիշեցրել է, որ պատերազմն ու բանակցությունները պատմության մեջ միշտ կողք կողքի են ընթանում: «Մարդիկ, որոնք հայտարարում են՝ նախ հրադադար, ապա բանակցություններ, ընդհանրապես չգիտեն պատմությունը»,- ասել է նա «60 րոպե» հաղորդաշարի վարող Եվգենի Պոպովին տված հարցազրույցում։Իսկ 18-րդ դարի սկզբի ռուս-շվեդական Հյուսիսային պատերազմի օրինակով Մեդինսկին հասկացրել է, որ Ռուսաստանի մեկնած խաղաղության ձեռքը չպետք է անտեսել։ Այսպես, չնայած խաղաղության վերաբերյալ Պետրոս I-ի բազմիցս արած առաջարկություններին, Շվեդիայի թագավորը շարունակեց պատերազմը 21 տարի և, ի վերջո, կորցրեց ավելին, քան եթե ընդուներ ռուս կայսեր առաջարկը:Վերադառնալով այսօրվա հանդիպմանը՝ պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ուկրաինացիներին հիշեցրել է 2022 թվականին հասած փոխադարձ համաձայնությունների պայմանները, և դա կարևոր էր։Ռուսական և ուկրաինական կողմերի բանակցությունները Ստամբուլում կայացել են այսօր, դրանք տևել են գրեթե երկու ժամ: Հանդիպումից հետո Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական կողմն ընդհանուր առմամբ գոհ է բանակցությունների արդյունքից, ինչպես նաև հայտնել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների լայնածավալ փոխանակման մասին: Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր ապագա հրադադարի հասնելու իր տեսլականը՝ այն մանրամասն ներկայացնելով։ Իր հերթին Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը քննարկել են հրադադարի և գերիների փոխանակման հարցերը:
ուկրաինա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89024951_143:0:1016:655_1920x0_80_0_0_841b3f1291b7727c80e5ee9396c9cdc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակցություն, видео, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, ստամբուլ
բանակցություն, видео, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, ստամբուլ
Պատերազմը և բանակցությունները միշտ կողք կողքի են. Մեդինսկին՝ Ստամբուլի հանդիպման մասին
21:52 16.05.2025 (Թարմացված է: 21:55 16.05.2025) Ռուսաստանի նախագահի օգնականն իր հարցազրույցում անդրադարձել է այսօրվա բանակցություններին և պատմական հետաքրքիր զուգահեռներ անցկացրել:
Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մեկնաբանել է Կիևի պահանջը՝ երկխոսություն վարել միայն հրադադարից հետո:
ՌԴ նախագահի օգնական, կրթությամբ պատմաբան Մեդինսկին հիշեցրել է, որ պատերազմն ու բանակցությունները պատմության մեջ միշտ կողք կողքի են ընթանում: «Մարդիկ, որոնք հայտարարում են՝ նախ հրադադար, ապա բանակցություններ, ընդհանրապես չգիտեն պատմությունը»,- ասել է նա «60 րոպե» հաղորդաշարի վարող Եվգենի Պոպովին տված հարցազրույցում։
Նա նաև հիշել է Օտտո ֆոն Բիսմարկին, ով երկար տարիներ դեսպան էր Սանկտ Պետերբուրգում և շատ լավ էր ճանաչում Ռուսաստանն ու ռուսներին: «Ռուսները միշտ գալիս են այն ամեն հետևից, ինչ իրենց է պատկանում», – մեջբերել է Մեդինսկին «երկաթե կանցլերի» խոսքերը, որը սիրում էր ասել, որ Ռուսաստանին չի կարելի խաբել և գողանալ նրանից:
Իսկ 18-րդ դարի սկզբի ռուս-շվեդական Հյուսիսային պատերազմի օրինակով Մեդինսկին հասկացրել է, որ Ռուսաստանի մեկնած խաղաղության ձեռքը չպետք է անտեսել։ Այսպես, չնայած խաղաղության վերաբերյալ Պետրոս I-ի բազմիցս արած առաջարկություններին, Շվեդիայի թագավորը շարունակեց պատերազմը 21 տարի և, ի վերջո, կորցրեց ավելին, քան եթե ընդուներ ռուս կայսեր առաջարկը:
Վերադառնալով այսօրվա հանդիպմանը՝ պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ուկրաինացիներին հիշեցրել է 2022 թվականին հասած փոխադարձ համաձայնությունների պայմանները, և դա կարևոր էր։
Ռուսական և ուկրաինական կողմերի բանակցությունները Ստամբուլում կայացել են այսօր, դրանք տևել են գրեթե երկու ժամ: Հանդիպումից հետո Մեդինսկին
հայտարարել է, որ ռուսական կողմն ընդհանուր առմամբ գոհ է բանակցությունների արդյունքից, ինչպես նաև
հայտնել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների լայնածավալ փոխանակման մասին: Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր ապագա հրադադարի հասնելու իր տեսլականը՝ այն մանրամասն ներկայացնելով։ Իր հերթին Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը քննարկել են հրադադարի և գերիների փոխանակման հարցերը: