https://arm.sputniknews.ru/20250516/irann-amn-ic-gravvor-arajark-chi-stacel-nujnisk-mijnvordneri-mijvocvov-ag-nakharar-89030039.html
Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել նույնիսկ միջնորդների միջոցով. ԱԳ նախարար
Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել նույնիսկ միջնորդների միջոցով. ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը ասել էր, որ Վաշինգտոնն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը: 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T22:30+0400
2025-05-16T22:30+0400
2025-05-16T22:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
աբբաս արաղչի
բանակցություն
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87964386_0:406:2048:1558_1920x0_80_0_0_10a86db74984c5058f09a31464b78660.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդավորված: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հաստատել էր, որ Վաշինգտոնն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը:Նշելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ Դոնալդ Թրամփը Թեհրանի օբյեկտներին ռազմական հարված հասցնելու կանխարգելման վերաբերյալ լավատեսություն էր հայտնել:Անցած շաբաթ տեղի ունեցավ իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Այն անցկացվեց կողմերիերկխոսության մեկնարկից մեկ ամիսանց՝ Օմանի կողմից հաջորդաբար կազմակերպվող այս խորհրդակցությունների ընթացքում առաջացած ամենաերկար՝ երկշաբաթյա դադարից հետո։Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլըսկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին նամակգրելուց հետո, որում հնչել են ինչպես Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկը, այնպես էլ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում ռազմական պատասխանի սպառնալիքը: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ միաժամանակ համաձայնելով անուղղակի երկխոսության տարբերակին։2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային գործարքը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանըհայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով մասնավորապես միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: Համաձայնագրի գործողության ժամկետըփաստացի կավարտվի հոկտեմբերի 18-ին՝ այն հաստատած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի գործողության դադարեցմամբ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/12/87964386_0:524:2048:2060_1920x0_80_0_0_60da07e2738c26196afcfdca55695903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, աբբաս արաղչի, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք
Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել նույնիսկ միջնորդների միջոցով. ԱԳ նախարար
Ավելի վաղ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը ասել էր, որ Վաշինգտոնն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ միջնորդավորված: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հաստատել էր, որ Վաշինգտոնն Իրանին է փոխանցել միջուկային նոր գործարքի առաջարկը:
«Հիշեք իմ խոսքերը. անհնարէ այնպիսի սցենար, որի դեպքում Իրանըկհրաժարվեր խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու՝ իր դժվարությամբ վաստակած իրավունքից, իրավունք, որին տիրապետում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բոլոր մյուս անդամները», - գրել է Արաղչին Х սոցցանցում։
Նշելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ Դոնալդ Թրամփը Թեհրանի օբյեկտներին ռազմական հարված հասցնելու կանխարգելման վերաբերյալ լավատեսություն էր հայտնել:
Անցած շաբաթ տեղի ունեցավ իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Այն անցկացվեց կողմերիերկխոսության մեկնարկից մեկ ամիսանց՝ Օմանի կողմից հաջորդաբար կազմակերպվող այս խորհրդակցությունների ընթացքում առաջացած ամենաերկար՝ երկշաբաթյա դադարից հետո։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլըսկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին նամակգրելուց հետո, որում հնչել են ինչպես Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկը, այնպես էլ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում ռազմական պատասխանի սպառնալիքը: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ միաժամանակ համաձայնելով անուղղակի երկխոսության տարբերակին։
2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային գործարքը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանըհայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով մասնավորապես միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: Համաձայնագրի գործողության ժամկետըփաստացի կավարտվի հոկտեմբերի 18-ին՝ այն հաստատած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի գործողության դադարեցմամբ: