https://arm.sputniknews.ru/20250516/evratesil-2025-um-hajastany-nerkajacnvogh-pargy-ancav-ezrapakich-88976993.html
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող Պարգը անցավ եզրափակիչ
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող Պարգը անցավ եզրափակիչ
Sputnik Արմենիա
Մրցույթի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 17-ին։ 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T01:17+0400
2025-05-16T01:17+0400
2025-05-16T09:49+0400
պարգ
եվրատեսիլ
մրցույթ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88991626_0:0:1140:641_1920x0_80_0_0_26fbdd3928717671a5269849765716d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Պարգը երկրորդ կիսաեզրափակիչում իր «Survivor» երգով ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում, մասնակցում է 37 երկիր։Երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից հաջորդ փուլ անցան Հայաստանը, Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Մալթան ու Հունաստանը։Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 13-ին հաղթահարել էին Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:Պարգը (Պարգև Վարդանյան) ծնունդով երևանցի է, մեծացել Է Վոլգոգրադում, ուր նրա ընտանիքը մեկնել և բնակություն է հաստատել տարիներ առաջ: 28 տարեկան է։ Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից։2017-2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հարթակներում։ 2022 թվականին Պարգը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերներով, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award-ի «Araj»երգի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Реакция Парга в полуфинале песенного конкурса Евровидение 2025
Sputnik Արմենիա
Реакция Парга в полуфинале песенного конкурса Евровидение 2025
2025-05-16T01:17+0400
true
PT0M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88991626_223:0:1078:641_1920x0_80_0_0_39777cbc08486efbdc27ff157e74ab07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարգ, եվրատեսիլ, մրցույթ, տեսանյութեր, տեսանյութ, видео
պարգ, եվրատեսիլ, մրցույթ, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնող Պարգը անցավ եզրափակիչ
01:17 16.05.2025 (Թարմացված է: 09:49 16.05.2025) Մրցույթի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 17-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Պարգը երկրորդ կիսաեզրափակիչում իր «Survivor» երգով ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։
Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում, մասնակցում է 37 երկիր։
Երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից հաջորդ փուլ անցան Հայաստանը, Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Մալթան ու Հունաստանը։
Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 13-ին հաղթահարել էին Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:
Պարգը (Պարգև Վարդանյան) ծնունդով երևանցի է, մեծացել Է Վոլգոգրադում, ուր նրա ընտանիքը մեկնել և բնակություն է հաստատել տարիներ առաջ: 28 տարեկան է։ Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից։
2017-2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հարթակներում։ 2022 թվականին Պարգը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերներով, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award-ի «Araj»երգի համար։