https://arm.sputniknews.ru/20250516/diana-gasparjani-amusnun-karvogh-en-dzerbakalel-mamul-88993128.html
Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել․ մամուլ
Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել․ մամուլ
Sputnik Արմենիա
Գասպարյանի ընտանիքի անդամներն այս տարիների ընթացքում մի քանի անգամ հայտնվել են սկանդալների կենտրոնում։ 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T09:51+0400
2025-05-16T09:51+0400
2025-05-16T10:11+0400
դիանա գասպարյան
ամուսին
ձերբակալություն
գազալցակայան
էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/2069/62/20696219_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a597d02886c57637eaf9f885dac3b47.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։Մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել՝ իրեն ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը նվիրելու համար։«Ժողովուրդը» հիշեցնում է վերջերս Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու` Վաղարշապատի ավագանու անդամ Արամ Միրզոյանի անվան հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը։ Նրան պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, մարդ էր սպանվել։Թերթը նշում է, որ Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումներն անխուսափելի են։Հիշեցնենք՝ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։Մարտին հայտնի դարձավ նաև, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինը Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2069/62/20696219_18:0:1441:1067_1920x0_80_0_0_669fc6a18ba56b35a80a2de251597425.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիանա գասպարյան, ամուսին, ձերբակալություն, գազալցակայան, էջմիածին
դիանա գասպարյան, ամուսին, ձերբակալություն, գազալցակայան, էջմիածին
Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել․ մամուլ
09:51 16.05.2025 (Թարմացված է: 10:11 16.05.2025) Գասպարյանի ընտանիքի անդամներն այս տարիների ընթացքում մի քանի անգամ հայտնվել են սկանդալների կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Մայիսի 15-ին
Դիանա Գասպարյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել՝ իրեն ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը նվիրելու համար։
«Ժողովուրդը» հիշեցնում է վերջերս Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու` Վաղարշապատի ավագանու անդամ Արամ Միրզոյանի անվան հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը։ Նրան պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, մարդ էր սպանվել։
Թերթը նշում է, որ Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումներն անխուսափելի են։
«Աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատի համայնքապետ
Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։
Մարտին հայտնի դարձավ նաև, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինը Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։