https://arm.sputniknews.ru/20250515/zvoramasn-u-andznakazmy-chen-hrazharvel-hraman-katarel-pashtpannery-lele-tepei-gvortsi-masin-88963624.html
Զորամասը և անձնակազմը չեն հրաժարվել հրաման կատարելուց․ պաշտպանները՝ Լելե Թեփեի գործի մասին
Զորամասը և անձնակազմը չեն հրաժարվել հրաման կատարելուց․ պաշտպանները՝ Լելե Թեփեի գործի մասին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T16:01+0400
2025-05-15T16:01+0400
2025-05-15T16:09+0400
արցախյան պատերազմ
քրեական գործ
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1343/63/13436380_0:0:1601:901_1920x0_80_0_0_9b2d2004926f225a25befa771e694187.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Զորամասը և ամբողջ անձնակազմը երբևէ չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց։ Այս մասին նշված է Լելե Թեփեի գործով պաշտպանական կողմի տարածած հայտարարության մեջ։ Շեշտվում է՝ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի։Մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերի Լելե Թեփե կոչվող բարձունքի օպերացիայի ձախողման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի՝ զորամասի հրամանատար Ա․Օ-ի և 2 գումարտակների հրամանատարներ Գ․Ա․-ի և Գ․Մ-ի նկատմամբ։ Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունն էր ռեպորտաժ պատրաստել Լելե Թեփեի օպերացիայի ձախողման մասին՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի գործը դատարանում է, ուստի պարզ է, որ դատախազության նշած Ա․Օ-ն Արթուր Օհանյանն է։Պաշտպաններն անդրադարձել են ոչ միայն դատախազության հաղորդագրությանը, այլև Հանրային հեռուստաընկերության ցուցադրած ռեպորտաժին՝ նշելով, որ դրանում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացում է։ Նշվում է, որ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդվում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ, դրան զուգահեռ քաղաքականացվում է քրեական գործը՝ անընդհատ օգտագործելով Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև նա վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել:Պաշտպանները կոչ են անում հանրությանը չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական գործընթացին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1343/63/13436380_38:0:1461:1067_1920x0_80_0_0_a3132529ec0cd2d4585d940667a416c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, քրեական գործ, սեյրան օհանյան
արցախյան պատերազմ, քրեական գործ, սեյրան օհանյան
Զորամասը և անձնակազմը չեն հրաժարվել հրաման կատարելուց․ պաշտպանները՝ Լելե Թեփեի գործի մասին
16:01 15.05.2025 (Թարմացված է: 16:09 15.05.2025) Նշվում է, որ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Զորամասը և ամբողջ անձնակազմը երբևէ չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց։ Այս մասին նշված է Լելե Թեփեի գործով պաշտպանական կողմի տարածած հայտարարության մեջ։ Շեշտվում է՝ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի։
Մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը
հաղորդագրություն տարածեց, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերի Լելե Թեփե կոչվող բարձունքի օպերացիայի ձախողման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի՝ զորամասի հրամանատար Ա․Օ-ի և 2 գումարտակների հրամանատարներ Գ․Ա․-ի և Գ․Մ-ի նկատմամբ։ Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունն էր ռեպորտաժ պատրաստել Լելե Թեփեի օպերացիայի ձախողման մասին՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի գործը դատարանում է, ուստի պարզ է, որ դատախազության նշած Ա․Օ-ն Արթուր Օհանյանն է։
«Ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից»,- ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Պաշտպաններն անդրադարձել են ոչ միայն դատախազության հաղորդագրությանը, այլև Հանրային հեռուստաընկերության ցուցադրած ռեպորտաժին՝ նշելով, որ դրանում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացում է։
Նշվում է, որ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդվում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ, դրան զուգահեռ քաղաքականացվում է քրեական գործը՝ անընդհատ օգտագործելով Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև նա վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել:
Պաշտպանները կոչ են անում հանրությանը չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական գործընթացին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը։