https://arm.sputniknews.ru/20250515/rdum-petakan-davatshanutjan-kaskatsanqvov-2-sevastvopvolciner-en-dzerbakalvel-adts-88947618.html
ՌԴ–ում պետական դավաճանության կասկածանքով 2 սևաստոպոլցիներ են ձերբակալվել. ԱԴԾ
ՌԴ–ում պետական դավաճանության կասկածանքով 2 սևաստոպոլցիներ են ձերբակալվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T10:08+0400
2025-05-15T10:08+0400
2025-05-15T10:23+0400
ռուսաստան
ուկրաինա
պետական դավաճանություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88946312_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0f33905bc2c6e03a039c91b125fa2076.jpg
Սևաստոպոլում երկու բնակիչ է ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ՝ ՌԴ ԶՈւ տեղակայման մասին տեղեկություններ հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գծով ՌԴ ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։Քննիչները պարզել են, որ Սևաստոպոլի 53-ամյա բնակիչը հավաքագրվել է Ուկրաինայի ԱԾ–ի ներկայացուցչի կողմիցTelegram-ի միջոցով։ Նրան հանձնարարվել է քաղաքային գերեզմանատան տարածքում գտնվող թաքստոցից բջջային հեռախոս վերցնել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապ կազմակերպելու համար։ Հետագայում նա հետախուզական տեղեկություններ է հավաքել Սևաստոպոլում սպառազինության և զինտեխնիկայի գտնվելու վայրերի մասին։Դաղստանում ահաբեկիչների համախոհ է ձերբակալվել, որը պայթյուն էր ծրագրել ԽասավյուրտումԵրկրորդ ձերբակալվածը Սևաստոպոլի 51-ամյա բնակիչ է, որը հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բացահայտված գործակալի կողմից։ Նրա հանձնարարությամբ տղամարդը տեղեկություններ է հավաքել և փոխանցել է քաղաքում տեղակայված ՀՕՊ օբյեկտների մասին։ Նա իր բնակության վայրում պահել է ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ՝ արտասահմանյան արտադրության, հեքսոգենի հիմքով պայթուցիկ նյութի երկու բրիկետ, որի ընդհանուր քաշը գերազանցել է մեկ կիլոգրամը, էլեկտրական դետոնատոր և ռադիոկառավարվող սարք։«Երկու տղամարդու նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի («պետական դավաճանություն») համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։Հոդվածն առավելագույն պատիժ է նախատեսում՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։Բառնաուլում օտարերկրացու են ձերբակալել Մայր տաճարը հրկիզելու փորձի ժամանակ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Два севастопольца задержаны по подозрению в госизмене, они передавали спецслужбам Киева разведданные о российских военных
Sputnik Արմենիա
Два севастопольца задержаны по подозрению в госизмене, они передавали спецслужбам Киева разведданные о российских военных, сообщили в управлении ФСБ
2025-05-15T10:08+0400
true
PT0M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88946312_240:0:1680:1080_1920x0_80_0_0_e56d2d5045ffcc607d50a4baaca5a7ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պետական դավաճանություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, պետական դավաճանություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ում պետական դավաճանության կասկածանքով 2 սևաստոպոլցիներ են ձերբակալվել. ԱԴԾ
10:08 15.05.2025 (Թարմացված է: 10:23 15.05.2025) Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով։
Սևաստոպոլում երկու բնակիչ է ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ՝ ՌԴ ԶՈւ տեղակայման մասին տեղեկություններ հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գծով ՌԴ ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Քննիչները պարզել են, որ Սևաստոպոլի 53-ամյա բնակիչը հավաքագրվել է Ուկրաինայի ԱԾ–ի ներկայացուցչի կողմիցTelegram-ի միջոցով։ Նրան հանձնարարվել է քաղաքային գերեզմանատան տարածքում գտնվող թաքստոցից բջջային հեռախոս վերցնել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապ կազմակերպելու համար։ Հետագայում նա հետախուզական տեղեկություններ է հավաքել Սևաստոպոլում սպառազինության և զինտեխնիկայի գտնվելու վայրերի մասին։
Երկրորդ ձերբակալվածը Սևաստոպոլի 51-ամյա բնակիչ է, որը հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բացահայտված գործակալի կողմից։ Նրա հանձնարարությամբ տղամարդը տեղեկություններ է հավաքել և փոխանցել է քաղաքում տեղակայված ՀՕՊ օբյեկտների մասին։ Նա իր բնակության վայրում պահել է ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ՝ արտասահմանյան արտադրության, հեքսոգենի հիմքով պայթուցիկ նյութի երկու բրիկետ, որի ընդհանուր քաշը գերազանցել է մեկ կիլոգրամը, էլեկտրական դետոնատոր և ռադիոկառավարվող սարք։
«Երկու տղամարդու նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի («պետական դավաճանություն») համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հոդվածն առավելագույն պատիժ է նախատեսում՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։