https://arm.sputniknews.ru/20250515/mkhchjanum-erekhanerin-kapkpel-en-ev-tmranjut-tvel-qreakan-varujt-e-nakhadzernvel-88972030.html
Մխչյանում երեխաներին կապկպել են և թմրանյո՞ւթ տվել․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մխչյանում երեխաներին կապկպել են և թմրանյո՞ւթ տվել․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Բնակիչներն ահազանգել են, որ երեխաները տներից գողություններ են արել կրկին թմրանյութ գնելու համար։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T18:20+0400
2025-05-15T18:20+0400
2025-05-15T18:20+0400
հայաստան
դպրոց
երեխա
թմրանյութ
քրեական գործ
մխչյան գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` արձագանքելով ԶԼՄ–ների հրապարակումներին։Oragir news-ն ավելի վաղ գրել էր, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։Նրա խոսքով՝ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:Ըստ Oragir news-ի` Մխչյանի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Բնակիչների խոսքով՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
մխչյան գյուղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, երեխա, թմրանյութ, քրեական գործ, մխչյան գյուղ
հայաստան, դպրոց, երեխա, թմրանյութ, քրեական գործ, մխչյան գյուղ
Մխչյանում երեխաներին կապկպել են և թմրանյո՞ւթ տվել․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բնակիչներն ահազանգել են, որ երեխաները տներից գողություններ են արել կրկին թմրանյութ գնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` արձագանքելով ԶԼՄ–ների հրապարակումներին։
Oragir news-ն ավելի վաղ գրել էր, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ)»,- նշեց Ավդալյանը։
Նրա խոսքով՝ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
Ըստ
Oragir news-ի` Մխչյանի բնակիչները պատմել են, որ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Բնակիչների խոսքով՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։