https://arm.sputniknews.ru/20250515/irann-amen-inch-kani-vor-tujl-chta-haravajin-kvovkasum-ir-karmir-gtseri-hatum-qaghaqaget-88989028.html
Իրանն ամեն ինչ կանի, որ թույլ չտա Հարավային Կովկասում իր կարմիր գծերի հատում․ քաղաքագետ
Իրանն ամեն ինչ կանի, որ թույլ չտա Հարավային Կովկասում իր կարմիր գծերի հատում․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան Իսրայելի համար կարող է դառնալ ավելի մեծ գլխացավանք ու սպառնալիք, քան նույնիսկ Իրանը։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T23:05+0400
2025-05-15T23:05+0400
2025-05-15T23:05+0400
բենիամին պողոսյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
իսրայել
թուրքիա
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88987568_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b9ac9242efe8d387efb34eaf7ab166b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Մերձավոր Արևելքում մի շարք պարտություններից հետո Հարավային Կովկասն Իրանի համար դարձել է շատ ավելի կարևոր, և Իրանը կանի ամեն ինչ՝ թույլ չտալու սեփական կարմիր գծերի հատում արդեն Հարավային Կովկասում։Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:Նրա խոսքով՝ սիրիական դեպքերը ցույց տվեցին, որ Իրանը չի կարող պաշտպանել իր կարմիր գծերը, հետևաբար դրանք կարող են նաև խախտվել։ Սիրիական դեպքերից հետո երկու սցենար կար․ առաջինն այն էր, որ Հարավային Կովկասում ևս Իրանի կարմիր գծերը կարող են խախտվել, իսկ այս տարածաշրջանում կարմիր գիծը զենքի ուժով Զանգեզուրի միջանցքի բացումն էր։Ըստ նրա՝ սիրիական դեպքերից անցել է 5 ամիս, և իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ առավել հավանական է հենց երկրորդ սցենարը։ Այսօր մենք տեսնում ենք Իրանի ակտիվ ներգրավումը Հարավային Կովկասում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչպես օրինակ՝ Իրանի նախագահի ացելությունն Ադրբեջան, հայ-իրանական զորավարժություններ և այլն։Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի դերի մասին՝ քաղաքագետը նշում է՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան Իսրայելի համար կարող է դառնալ ավելի մեծ գլխացավանք ու սպառնալիք, քան նույնիսկ Իրանը։Ըստ նրա՝ հիմա Հայաստանում սրան պետք է ուշադրությամբ հետևենք, քանի որ եթե Իսրայելում այս դիրքորոշումները կամ ընկալումները դառնան տիրապետող, դա կարող է նաև որոշակի փոփոխություններ բերել նաև Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
թուրքիա
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թուրքիայի համար կարևոր է Հարավային Կովկասը, սակայն Հայաստանը նրա արտաքին քաղաքական առաջնահերթություններում չէ
Sputnik Արմենիա
Թուրքիայի համար կարևոր է Հարավային Կովկասը, սակայն Հայաստանը նրա արտաքին քաղաքական առաջնահերթություններում չէ
2025-05-15T23:05+0400
true
PT3M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88987568_365:0:1805:1080_1920x0_80_0_0_63c2626eac8fbc3dea91fc25eadbd2c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին պողոսյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իսրայել, թուրքիա, հարավային կովկաս, видео
բենիամին պողոսյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իսրայել, թուրքիա, հարավային կովկաս, видео
Իրանն ամեն ինչ կանի, որ թույլ չտա Հարավային Կովկասում իր կարմիր գծերի հատում․ քաղաքագետ
Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան Իսրայելի համար կարող է դառնալ ավելի մեծ գլխացավանք ու սպառնալիք, քան նույնիսկ Իրանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Մերձավոր Արևելքում մի շարք պարտություններից հետո Հարավային Կովկասն Իրանի համար դարձել է շատ ավելի կարևոր, և Իրանը կանի ամեն ինչ՝ թույլ չտալու սեփական կարմիր գծերի հատում արդեն Հարավային Կովկասում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սիրիական դեպքերը ցույց տվեցին, որ Իրանը չի կարող պաշտպանել իր կարմիր գծերը, հետևաբար դրանք կարող են նաև խախտվել։ Սիրիական դեպքերից հետո երկու սցենար կար․ առաջինն այն էր, որ Հարավային Կովկասում ևս Իրանի կարմիր գծերը կարող են խախտվել, իսկ այս տարածաշրջանում կարմիր գիծը զենքի ուժով Զանգեզուրի միջանցքի բացումն էր։
«Կա նաև երկրորդ տեսակետը, որ Սիրիայում իր կրած պարտությունից հետո Իրանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ռազմավարական պարտություն Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ այսօր Հարավային Կովկասում սեփական կարմիր գծերի պաշտպանությունն Իրանի ավելի կարևոր է, քան նույնիսկ մինչ 2024-ի դեկտեմբերին»,- կարծում է քաղաքագետը։
Ըստ նրա՝ սիրիական դեպքերից անցել է 5 ամիս, և իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ առավել հավանական է հենց երկրորդ սցենարը։ Այսօր մենք տեսնում ենք Իրանի ակտիվ ներգրավումը Հարավային Կովկասում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչպես օրինակ՝ Իրանի նախագահի ացելությունն Ադրբեջան, հայ-իրանական զորավարժություններ և այլն։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի դերի մասին՝ քաղաքագետը նշում է՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան Իսրայելի համար կարող է դառնալ ավելի մեծ գլխացավանք ու սպառնալիք, քան նույնիսկ Իրանը։
Ըստ նրա՝ հիմա Հայաստանում սրան պետք է ուշադրությամբ հետևենք, քանի որ եթե Իսրայելում այս դիրքորոշումները կամ ընկալումները դառնան տիրապետող, դա կարող է նաև որոշակի փոփոխություններ բերել նաև Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում։