https://arm.sputniknews.ru/20250515/hndkastany-ev-pakistany-pajmanavvorvel-en-erkaradzgel-hradadari-rezhimy-islamabad-88975301.html
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը. Իսլամաբադ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը. Իսլամաբադ
Sputnik Արմենիա
Երկու երկների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T19:29+0400
2025-05-15T19:29+0400
2025-05-15T19:30+0400
պակիստան
հնդկաստան
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70608628_0:134:3166:1915_1920x0_80_0_0_77ab8c03fe43148c7ee9cacd3dfd0565.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։Նա խորհրդարանում հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին՝ երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների հեռախոսազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ առաջին նմանատիպ խոսակցությունը կայացել է մայիսի 10-ին։Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
պակիստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70608628_218:0:2949:2048_1920x0_80_0_0_9e69611672a55d4ed4e3e77e4cc1983b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, հնդկաստան, հրադադար
պակիստան, հնդկաստան, հրադադար
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը. Իսլամաբադ
19:29 15.05.2025 (Թարմացված է: 19:30 15.05.2025) Երկու երկների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
Նա խորհրդարանում հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին՝ երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների հեռախոսազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ առաջին նմանատիպ խոսակցությունը կայացել է մայիսի 10-ին։
«Մայիսի 14-ի բանակցությունները հանգեցրին հրադադարի երկարաձգմանը մինչև մայիսի 18-ը»,-ասել է Դարը:
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված
ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է
«Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում: