00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց

© Sputnik / Aram NersesyanՏրակտոր
Տրակտոր - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2025
Տրակտոր
Բաժանորդագրվել
Հայաստանում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության ժամկետները։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ–ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս գումարը կրկնապատկում են ֆերմերների համար, որպեսզի նրանք բոլորն օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։
«Հիմա մեկ ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի սարքավորում ձեռք բերել։ Մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և վաղուց հատել են այդ շեմը, չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա։ Դա խանգարում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը»,– հայտարարեց նախարարը։
Այդ պատճառով, ըստ նրա, աջակցության գումարի շեմը 250 մլն դրամից բարձրացվում է 500 մլն դրամ, ինչը ավելի շատ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կտա ֆերմերներին։
«Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով»,– ավելացրեց նախարարը:
Լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում․ մասնագետը՝ պատճառների մասին
Պապոյանի տեղեկություններով` այս պահին կա 2 854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 1 523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն, 2 790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ:
Պապոյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով սահմանված լիզինգի առարկաների առավելագույն գումարի սահմանաչափը բարձրացնելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել տնտեսավարողներ, մասնավորապես` «Այգեգործների և խաղողագործների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ հանդիսացող և ասոցիացիայի հետ համագործակցող տնտեսավարողները։
Դպրոցների շինարարությամբ պարծեցող ՀՀ կառավարությունն այդ ոլորտում չնչին գումար է ծախսել
Լրահոս
0