00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, կռվախնձորը տնօրենի պաշտոնն է. «Ժողովուրդ»

© Sputnik / Armenuhi MkhoyanՈւսումնական հաստատություն
Ուսումնական հաստատություն - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2025
Բաժանորդագրվել
Գորիսում դասադուլ և գործադուլ անողների պահանջը մեկն է` նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Գործադուլավորներն ասում են` կառավարությունն իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։ Բանն այն է, որ կառավարության որոշման համաձայն` Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը պետք է միաձուլվեն։
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը թերթին պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող տրամադրությունների մասին։
«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն և ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։ Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։ Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին և երկրի ղեկավարին»,- ասել է Լազարյանը։
Նրա խոսքով` խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։
«Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։ Իրենք են այսպես ասած երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասել է Լազարյանը։
Դպրոցների շինարարությամբ պարծեցող ՀՀ կառավարությունն այդ ոլորտում չնչին գումար է ծախսել
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լազարյանը պատմել է, որ հիշյալ ժ/պ-ի սկեսուրը ևս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։
Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։
Գորիսում դասադուլ և գործադուլ անողների պահանջը մեկն է` նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի անկախ մեկը։
Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, և Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեել է` գուցե։
Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն վիրավորելու միջադեպից հետո տնօրենի ԺՊ-ն հեռացվել է. ԿԳՄՍՆ
Լրահոս
0