ԱԲ-ն կրնկակոխ հետևում է մեզ․ փորձագետները պատմել են՝ արդյոք այն կարող է փոխարինել մարդուն
22:13 15.05.2025 (Թարմացված է: 22:17 15.05.2025)
© Sputnik / Aram NersesyanSputnikPro ծրագրի մոդուլի ժամանակ

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ԱԲ գործիքները օգնում են նվազեցնել բովանդակության արտադրության ժամանակը և նվազեցնել մեդիաարտադրանքի արժեքը:
Արհեստական բանականությունը ԶԼՄ-ների անբաժան մասն է դառնում և թույլ է տալիս զգալիորեն խնայել ժամանակը բովանդակություն պատրաստելիս։ Սական ոչ այսօր, ոչ էլ ապագայում այն չի կարողանա փոխարինել իրական մարդուն։ Այս մասին հայտարարեց «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի հատուկ նախագծերի տնօրեն Միխայիլ Կոնրադը SputnikPro ծրագրի մոդուլներից մեկի ժամանակ, որը կայացավ այսօր Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
SputnikPro ծրագրի կրթական մոդուլը բաղկացած էր երկու բլոկից։ Առաջինում մասնագետը խոսեց խմբագրի և լրագրողի «գաղտնի զենքի»՝ լրատվամիջոցների աշխատանքում արհեստական բանականության գործիքների մասին։ Երկրորդում ներկայացվեցին տեսողական բովանդակություն ստեղծելու ալգորիթմները։
Կոնրադը ներկայացրեց «Ռոսիա Սեգոդնյա»-ի Telegram-բոտի հետ աշխատանքի մանրամասները, որը հատկապես օգտակար է խոշոր մեդիախմբի համար, որտեղ լրագրողներն ու խմբագիրներն աշխատում են 30 լեզուներով։
© Sputnik / Aram NersesyanՄիխայիլ Կոնրադ

Միխայիլ Կոնրադ
© Sputnik / Aram Nersesyan
Ոչ բոլորը հասանելիություն ունեն բոտին, դրանից կարող են օգտվել միայն մեդիախմբի աշխատակիցները։ Դրա օգնությամբ կարելի է խոսքը վերածել տեսանյութի, լոգոտիպ և ենթագրեր ավելացնել, ստանալ ձայնագրության տեքստային տարբերակը։ Դա զգալիորեն կրճատում է ձեռքի աշխատանքի ժամանակն ու ծավալները։
«Բոտը համահավաք համակարգ է՝ հարմարեցված մեդիախմբի կարիքներին, դրա ստեղծման համար օգտագործվել են շուկայում առկա տեխնոլոգիաները։ Այն թույլ է տալիս վերջնական արտադրանք ստանալ հենց ճանապարհին, հեռախոսով, առանց մասնագետների մեծ խմբի և առանց համակարգչի։ Դա հատկապես կարևոր է ֆորս-մաժորների դեպքում, օրինակ՝ գիշերը, և մի շարք այլ դեպքերում»,-պարզաբանեց Կոնրադը։
Բացի այդ, մեդիախմբի մասնագետները տեքստերի ստեղծելու, վերնագրերի, ենթավերնագրերի գեներացնելու, թեգերի ընտրելու հնարավորություն են մշակել։ Այս գործիքակազմն օգտագործվում է սպորտի վերաբերյալ նյութեր ստեղծելիս:
«Եթե կան խաղի, խփած գոլերի, արդյունքների, առաջիկա հանդիպման մասին տվյալները, ապա կարող ենք ավտոմատ տեքստ գեներացնել՝ խմբագրին ազատելով տեխնիկական աշխատանքից»,-բացատրեց մասնագետը:
Նա նաև հիշեցրեց Sputnik-ի վիրտուալ հաղորդավարուհի Վիկտորյայի մասին, որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով և ամբողջությամբ պատճենում է գործակալության իրական աշխատակցի արտաքին տեսքն ու ձայնը: Թվային Վիկտորյան արդեն միջազգային տեսակամուրջ է անցկացրել. առաջինը նորագույն տեխնոլոգիան փորձարկել է Դաշնության խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովը՝ պատասխանելով Մոսկվայից, Մինսկից և Երևանից ժամանած լրագրողների հարցերին:
Փորձագետը փաստեց, որ աշխարհը շարժվում է դեպի արհեստական բանականություն, և որոշ գործիքներ, օրինակ՝ վիրտուալ հաղորդավարները, թարմություն են ավելացնում: Այնուամենայնիվ, ապագայում, նրա կարծիքով, ընթերցողները ավելի ու ավելի շատ կուզեն զգալ, որ իրենց իրական կենդանի մարդ է դիմում՝ իրական հույզերով:
«ԱԲ գործիքները օգնում են նվազեցնել արտադրության ժամանակը և ծախսերը նույնպես: Սակայն նրանք չեն կարող փոխարինել մարդուն»,-ասել է նա։
Իր հերթին, «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի լուսանկարչական տեղեկատվության բաժնի լուսանկարների խմբագիր Աննա Մարկելովան նշեց, որ այսօր լուսանկարներ ստեղծելու համար մի շարք տարածված նեյրոնային ցանցեր կան (Leonardo AI, Kandinsky, Shedevroom, Kling AI և Midjourneу): Ռուսաստանը ևս սեփական մշակումներն ունի՝ Yandex-ի, Telegram-ի և մի շարք հարթակների կողմից։
© Sputnik / Aram NersesyanԱննա Մարկելովա

Աննա Մարկելովա
© Sputnik / Aram Nersesyan
Մարկելովան նշեց, որ որոշ դեպքերում նեյրոպատկերազարդումները կարող են արժանի այլընտրանք դառնալ արխիվային լուսանկարներին, ծաղրանկարներին և զգալիորեն օգնել դիզայներական և գրաֆիկական բովանդակության ստեղծմանը։
«Մի շարք դեպքերում արհեստական բանականության գեներացրած պատկերները կարող են իսկական լուսանկարներից հետաքրքիր լինել, սակայն դրանք ոչ միշտ են արդիական»,-կարծում է մասնագետը։
Նա մի քանի լուսանկար ցույց տվեց, որոնց նայելով դժվար է հասկանալ, որ արհեստական բանականության օգնությամբ են ստացված։
Նեյրոցանցերը կարելի է օգտագործել նաև բավականին արագ պատկերապատումներ ստանալու համար՝ կապված պատմական վերականգնման հետ, հեղինակային հոդվածների կամ ֆուտուրիստական պատկերազարդումների համար։
«Գեներացիայի արդյունքում մի քանի պատկեր է ստացվում, որոնք կարող են ոճով, բնութադրերով տարբեր լինել։ Յուրաքանչյուրն իր տարբերակն է ընտրում»,-պարզաբանեց Մակարովան։
Մասնագետը վստահ է, որ պատկերներ ստեղծելիս մեծ դեր ունի մտահղացման լիարժեքությունն ու մոտեցումը, սակայն ԱԲ-ն փաստացի չի կարող փոխարինել մարդու սուր աչքին։
SputnikPro-ն մեդիայի ոլորտում միջազգային կրթական նախագիծ է, որը նախաձեռնել է Sputnik գործակալությունը։ Սա եզակի սեմինարների, դասախոսությունների և վարպետության դասերի համակարգ է գործակալության լավագույն ռուսաստանցի և արտասահմանյան մեդիա-մենեջերների, փորձագետների և առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և համալսարանների մասնագիտացված ամբիոնների ավագ ուսանողների համար։
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ

1/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ

2/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ

3/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ

4/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
1/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
2/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
3/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
4/4
© Sputnik / Aram Nersesyan
Մոդուլի ներկայացման ժամանակ
SputnikPro-ի ուսումնական մոդուլներ արդեն անցկացվել են 24 երկրներում՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։ 2018 թվականից ի վեր հանդիպումներն անցկացվել են առկա ձևաչափով՝ 24 երկրում և առցանց՝ ավելի քան 80 երկրում։ SputnikPro-ի սեմինարների մասնակիցների թիվը գերազանցում է 12,700-ը։
Sputnik-ը միջազգային լրատվական գործակալություն և ռադիոկայան է, որը «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի մաս է կազմում։ Sputnik-ը միավորում է տասնյակ լեզուներով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, ինչպես նաև լրատվական ժապավեններ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և պարսկերեն լեզուներով։ Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանը ամսական մոտ 21 միլիոն այցելու է, սոցիալական ցանցերում բաժանորդների ընդհանուր թիվը գերազանցում է 26 միլիոնը։ Sputnik-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։