00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի գրածի պատճառներից մեկն այն է, որ հայտարարագրման համակարգը չի աշխատում.Բադալյան

Փաշինյանի գրածի պատճառներից մեկն այն է, որ հայտարարագրման համակարգը չի աշխատում.Բադալյան
Բաժանորդագրվել
Այս տարվա հունվարից յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է հայտարարագիր լրացնի։ Համընդհանուր հայտարարագիր լրացնելու պարտավորությունը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում, և ակնհայտ դժգոհությունների տեղիք տվեց։
Իշխանությունները ստիպված եղան երկարաձգել հայտարարգիր լրացնելու ժամկետը մինչև նոյեմբեր։ Այն մասին, որ քաղաքացիների մի մասը գոհ չէ հայտարարագիր լրացնելու պարտադրանքից` հուշում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումը։
«Հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ և դրան 800-ից 1000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս։ Չե՞ք ստացել ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։ Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետևում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,-ֆեյսբուքում գրել է Փաշինյանը։
«Փաշինյանի գրածի պատճառներից մեկն այն է, որ հայտարարագրման համակարգը չի աշխատում, բացի դա, վարչապետի գրառումը կոչ է նաև իր համակիրներին, որ ավելի ակտիվ լինեն հանրային տիրույթում»,-Sputnik Արմենիայի հետ զրուցում նշել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Լրահոս
0