https://arm.sputniknews.ru/20250514/tiktok-y-sahmanapakel-e-makrvoni-ev-merci--het-kapvats-skandalajin-tesanjuti-vorvonumnery-88943806.html
TikTok-ը սահմանափակել է Մակրոնի և Մերցի հետ կապված սկանդալային տեսանյութի որոնումները
TikTok-ը սահմանափակել է Մակրոնի և Մերցի հետ կապված սկանդալային տեսանյութի որոնումները
Sputnik Արմենիա
X սոցցանցը և YouTube-ը չեն մեկնաբանել իրավիճակը։ 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T22:50+0400
2025-05-14T22:50+0400
2025-05-14T22:54+0400
էմանուել մակրոն
tiktok
սկանդալ
ֆրիդրիխ մերց
կիև
գնացք
ֆրանսիա
գերմանիա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35888078_0:160:3073:1888_1920x0_80_0_0_a005ebad218e81bbbfdd205a5ac28362.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. TikTok սոցցանցը որոշակի միջոցներ է ձեռնարկել և սահմանափակել որոնումները՝ կապված Կիևի ճանապարհին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ գնացքից արված աղմկահարույց տեսանյութի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg–ին։Ավելի վաղ Associated Press-ը տեսանյութ էր հրապարակել գնացքի խցիկից, որտեղ գտնվել են Մերցը և Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը։ Նրանք մայիսի 10-ին ուղևորվում էին Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։ Տեսանյութում երևում է Մակրոնի առջև սեղանին դրված սպիտակ առարկա, որը փաթեթ կամ թղթի կտոր է հիշեցնում, իսկ Մերցի առջև՝ գդալի կամ փայտիկի նմանվող ինչ-որ բան։ Երբ տեսախցիկները հայտնվում են, ղեկավարները փորձում են թաքցնել այդ իրերը։ X սոցցանցի օգտատերերը այնուհետև ենթադրեցին, որ դա կարող էր լինել կոկաին և դրա օգտագործման համար նախատեսված գդալ։ Ելիսեյան պալատը, մեկնաբանելով սոցցանցերում շրջանառվող շահարկումները, պնդեց, որ «Ֆրանսիայի թշնամիները» փորձում են թաշկինակը ներկայացնել որպես թմրանյութի փաթեթ։Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում«TikTok-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել մի քանի տեսանյութերի դեմ և սահմանափակել է որոնումները` կապված այդ իրադարձության հետ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։Գործակալությունը նշում է նաև, որ X սոցցանցը և YouTube-ը չեն մեկնաբանել իրավիճակը։
կիև
ֆրանսիա
գերմանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35888078_170:0:2901:2048_1920x0_80_0_0_46e70bbbc9b164d6d8d6f14889ec7e92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, tiktok, սկանդալ, ֆրիդրիխ մերց, կիև, գնացք, ֆրանսիա, գերմանիա, ուկրաինա
էմանուել մակրոն, tiktok, սկանդալ, ֆրիդրիխ մերց, կիև, գնացք, ֆրանսիա, գերմանիա, ուկրաինա
TikTok-ը սահմանափակել է Մակրոնի և Մերցի հետ կապված սկանդալային տեսանյութի որոնումները
22:50 14.05.2025 (Թարմացված է: 22:54 14.05.2025) X սոցցանցը և YouTube-ը չեն մեկնաբանել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. TikTok սոցցանցը որոշակի միջոցներ է ձեռնարկել և սահմանափակել որոնումները՝ կապված Կիևի ճանապարհին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ գնացքից արված աղմկահարույց տեսանյութի հետ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg–ին։
Ավելի վաղ Associated Press-ը տեսանյութ էր հրապարակել գնացքի խցիկից, որտեղ գտնվել են Մերցը և Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը։ Նրանք մայիսի 10-ին ուղևորվում էին Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։ Տեսանյութում երևում է Մակրոնի առջև սեղանին դրված սպիտակ առարկա, որը փաթեթ կամ թղթի կտոր է հիշեցնում, իսկ Մերցի առջև՝ գդալի կամ փայտիկի նմանվող ինչ-որ բան։ Երբ տեսախցիկները հայտնվում են, ղեկավարները փորձում են թաքցնել այդ իրերը։
X սոցցանցի օգտատերերը այնուհետև ենթադրեցին, որ դա կարող էր լինել կոկաին և դրա օգտագործման համար նախատեսված գդալ։ Ելիսեյան պալատը, մեկնաբանելով սոցցանցերում շրջանառվող շահարկումները, պնդեց, որ «Ֆրանսիայի թշնամիները» փորձում են թաշկինակը ներկայացնել որպես թմրանյութի փաթեթ։
«TikTok-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել մի քանի տեսանյութերի դեմ և սահմանափակել է որոնումները` կապված այդ իրադարձության հետ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է նաև, որ X սոցցանցը և YouTube-ը չեն մեկնաբանել իրավիճակը։