https://arm.sputniknews.ru/20250514/nman-depq-chenq-tesel-bzhishknern-u-titeghic-vnasvatsq-stacats-hghin-manramasner-en-patmum-88931140.html
«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում
«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում
Sputnik Արմենիա
Բժիշկներն ասում են, որ երբևէ իրենց պրակտիկայում նման դեպք չեն տեսել։ Որովայնի հատվածում հղի կնոջ վնասվածքն այնքան խորն է եղել, որ անգամ նորածնի ճակատին է խորը... 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T16:05+0400
2025-05-14T16:05+0400
2025-05-14T17:50+0400
հղի
նորածին
քամի
կեսարյան հատում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88934744_0:0:1280:720_1920x0_80_0_0_f002fa5b78b0e8c42fdaee492a800e52.jpg
Հրաշք, աստվածային միջամտություն․ այսպես են բժիշկները բնութագրում այն, ինչին ականատես եղան օրերս։ Մայիսի 11-ին ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանն իրենց բակ դուրս եկավ՝ երեխային տուն տանելու, որ հանկարծ չվնասվի քամուց։ Րոպեներ անց նրան ծանր վնասվածքով, արյունահոսությամբ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատուն տեղափոխեցին։ Տանիքից պոկված թիթեղը որովայնին էր հարվածել՝ թափանցող պատռվածք վնասվածք առաջացնելով։ Այն, որ այս դեպքից 3 օր անց Ռուզաննան անձամբ է լրագրողներին պատմելու սարսափելի օրվա ու աստվածային հրաշքի մասին, անհավատալի էր թվում։ Ասում է՝ հյուրեր կային տանը, իր բղավոցից բոլորը դուրս վազեցին։ Շտապօգնություն չկանչեցին, փոխարենը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հարևանն ինքը Ռուզաննային հիվանդանոց հասցրեց։ Անմիջապես կնոջը հետազոտեցին ու 7 րոպե անց սկսվեց վիրահատությունը։Ասում է՝ չնայած սթրեսային վիճակին Ռուզաննան կարողացել է շատ սթափ ու հանգիստ ներկայացնել դեպքի բոլոր մանրամասները, պատասխանել բոլոր հարցերին, օգնել է բժիշկներին։ Բժշկուհի Ադամյանի խոսքով՝ Ռուզաննան մեկ լիտրից ավելի արյուն էր կորցրել։ Որոշվեց շտապ կարգով կեսարյան հատում կատարել։ Ծնվեց 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջնակ, բժիշկները նաև վերականգնեցին կնոջ պատռված արգանդը։«Արդեն աշխատանքիս 45 տարին լրացել է, չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի հետևանքով հղի կինը նման վնասվածք ստանա, ոնց որ բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,- ասում է «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։Աստվածային միջամտությունից բացի այս պատմության մեջ ներգրավված բոլորը ճիշտ տակտիկական գործողություններ են արել՝ չկորցնելով կենսական ոչ մի րոպե։ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ անգամ շտապօգնություն կանչելու փոխարեն անմիջապես հիվանդանոց հասցնելն է ճիշտ որոշում եղել։ Նշում է՝ հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը։Մասնագետները չեն բացառում, որ դեռ չծնված փոքրիկը փրկել է մայրիկի կյանքը՝ իր վրա վերցնելով հարվածն ու պաշտպանելով նաև մայրիկի կենսական օրգանները։ Բժիշկները վստահ են՝ արդեն 3 երեխաների մայրիկն ապագայում էլի կկարողանա մայրանալ։Ռուզաննան մի քանի օրից դուրս կգրվի, փոքրիկը դեռ ապաքինվում է, վիճակը կայուն է։ Մարինե են անվանել՝ ի պատիվ սկեսուր մայրիկի։ Ռուզաննան ու փոքրիկ հրաշքը դեռ չեն հանդիպել, Ռուզաննան միայն նկարներով է իր կյանքը փրկած բալիկին տեսել։ Անհամբեր սպասում է իրենց առաջին հանդիպմանն ու նրա հետ միասին լիովին կազդուրված տուն վերադառնալուն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88934744_168:0:1128:720_1920x0_80_0_0_7af57c62c4706280b9167bdb8fff1d77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հղի, նորածին, քամի, կեսարյան հատում, երևան
հղի, նորածին, քամի, կեսարյան հատում, երևան
«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում
16:05 14.05.2025 (Թարմացված է: 17:50 14.05.2025) Բժիշկներն ասում են, որ երբևէ իրենց պրակտիկայում նման դեպք չեն տեսել։ Որովայնի հատվածում հղի կնոջ վնասվածքն այնքան խորն է եղել, որ անգամ նորածնի ճակատին է խորը վերք առաջացրել։
Հրաշք, աստվածային միջամտություն․ այսպես են բժիշկները բնութագրում այն, ինչին ականատես եղան օրերս։ Մայիսի 11-ին ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանն իրենց բակ դուրս եկավ՝ երեխային տուն տանելու, որ հանկարծ չվնասվի քամուց։ Րոպեներ անց նրան ծանր վնասվածքով, արյունահոսությամբ «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատուն տեղափոխեցին։ Տանիքից պոկված թիթեղը
որովայնին էր հարվածել՝ թափանցող պատռվածք վնասվածք առաջացնելով։ Այն, որ այս դեպքից 3 օր անց Ռուզաննան անձամբ է լրագրողներին պատմելու սարսափելի օրվա ու աստվածային հրաշքի մասին, անհավատալի էր թվում։ Ասում է՝ հյուրեր կային տանը, իր բղավոցից բոլորը դուրս վազեցին։ Շտապօգնություն չկանչեցին, փոխարենը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հարևանն ինքը Ռուզաննային հիվանդանոց հասցրեց։ Անմիջապես կնոջը հետազոտեցին ու 7 րոպե անց սկսվեց վիրահատությունը։
«Ինչքան տեսել ենք, կարդացել ենք, նման բան չենք տեսել, դրա համար որոշեցինք շատ արագ կազմակերպել վիրահատությունը»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Նարա Ադամյանը։
Ասում է՝ չնայած սթրեսային վիճակին Ռուզաննան կարողացել է շատ սթափ ու հանգիստ ներկայացնել դեպքի բոլոր մանրամասները, պատասխանել բոլոր հարցերին, օգնել է բժիշկներին։ Բժշկուհի Ադամյանի խոսքով՝ Ռուզաննան մեկ լիտրից ավելի արյուն էր կորցրել։ Որոշվեց շտապ կարգով կեսարյան հատում կատարել։ Ծնվեց 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջնակ, բժիշկները նաև վերականգնեցին կնոջ պատռված արգանդը։
«Արդեն աշխատանքիս 45 տարին լրացել է, չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի հետևանքով հղի կինը նման վնասվածք ստանա, ոնց որ բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,- ասում է «Էրեբունի» ԲԿ–ի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը։
Աստվածային միջամտությունից բացի այս պատմության մեջ ներգրավված բոլորը ճիշտ տակտիկական գործողություններ են արել՝ չկորցնելով կենսական ոչ մի րոպե։ Անդրանիկ Պողոսյանի խոսքով՝ անգամ շտապօգնություն կանչելու փոխարեն անմիջապես հիվանդանոց հասցնելն է ճիշտ որոշում եղել։ Նշում է՝ հիմնական խնդիրը եղել է արգանդի թափանցող վնասվածքը։
«Կինն էլ է ասել՝ հարվածից հետո ջրերը գնացել են։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նորածնի ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը պատռվածք է եղել»,- ասում է Պողոսյանը։
Մասնագետները չեն բացառում, որ դեռ չծնված փոքրիկը փրկել է մայրիկի կյանքը՝ իր վրա վերցնելով հարվածն ու պաշտպանելով նաև մայրիկի կենսական օրգանները։ Բժիշկները վստահ են՝ արդեն 3 երեխաների մայրիկն ապագայում էլի կկարողանա մայրանալ։
Ռուզաննան մի քանի օրից դուրս կգրվի, փոքրիկը դեռ ապաքինվում է, վիճակը կայուն է։ Մարինե են անվանել՝ ի պատիվ սկեսուր մայրիկի։ Ռուզաննան ու փոքրիկ հրաշքը դեռ չեն հանդիպել, Ռուզաննան միայն նկարներով է իր կյանքը փրկած բալիկին տեսել։ Անհամբեր սպասում է իրենց առաջին հանդիպմանն ու նրա հետ միասին լիովին կազդուրված տուն վերադառնալուն։