00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների համար կհեշտացվի արտահանումը դեպի Ասիա և Աֆրիկա

© Sputnik / Andranik GhazaryanԲեռնատարներ M14 ճանապարհին
Բեռնատարներ M14 ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
Բաժանորդագրվել
Նորամուծությունը կարող է օգտակար լինել առաջին հերթին ԵԱՏՄ երկրներից արտահանողների համար, որոնք աշխատում են ասիական և աֆրիկյան տարածաշրջանների շուկաների հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները պլանավորում են ներդնել լիազորված արտահանողների ինստիտուտ, ինչը կհեշտացնի արտաքին տնտեսական գործունեությունը, կդարձնի այն ավելի թափանցիկ, կնվազեցնի բիզնեսի ծախսերը և կարագացնի արտահանման ընթացակարգերը։ Այս մասին@SputnikLive-ին տված հարցազրույցում հայտարարել է Մաքսային իրավաբանների ասոցիացիայի անդամ Օքսանա Կուրոչկինան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում բավականին մեծ թվով արտահանողներ աշխատում են ասիական և աֆրիկյան տարածաշրջանների շուկաների հետ։ Խոսքը սարքավորումների, հումքի, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, քիմիական արդյունաբերության և մեքենաշինության արտահանման մասին է։
Դեղերի դեֆիցիտ Հայաստանում. ակադեմիկոսը խոսել է պատճառների մասին
Կուրոչկինան նշել է, որ այդ շուկաներում դժվար է աշխատել՝ հաշվի առնելով մրցակցային բարձր մակարդակը։ ԵՏՀ-ն ներկայում ավարտում է ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրերի համաձայնեցումը։ Լիազորված արտահանողի ինստիտուտը թույլ կտա նման կարգավիճակ ստացած ընկերություններին ինքնուրույն որոշել ապրանքների ծագման երկիրը և իրացնել սեփական արտադրանքմ առաջին հերթին այն ​​երկրներում, որոնց հետ ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել։
Լիազորված արտահանող դառնալու համար անհրաժեշտ է երեք պայման պահպանել.
1.
Նախևառաջ, ընկերությունը պետք է այս ուղղությամբ աշխատելու հնարավորություն ունենա, այսինքն՝ նրա անձնակազմում պետք է լինեն մասնագետներ, որոնք կարող են զբաղվել արտաքին տնտեսական գործունեությամբ և որոշել ապրանքների ծագման երկիրը։ Եվ նրանք պետք է ունենան համապատասխան փաստաթղթով հաստատված որակավորում։
2.
Ընկերությունն ինքը պետք է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվելու առնվազն մեկ տարվա փորձ ունենա։
3.
Ընկերությունը նախկինում ենթարկված չպետք է լինի վարչական պատասխանատվության մաքսային օրենսդրությունը խախտելու համար։
Եթե ​​բոլոր երեք պայմանները միաժամանակ բավարարված են, ընկերությունը ներառվում է լիազորված արտահանողների գրանցամատյանում և կարող է գործունեություն իրականացնել պարզեցված կարգով։
«ԵԱՏՄ բոլոր երկրները կողմ են այս որոշմանը։ Իհարկե, արտահանողների համար ավելի հեշտ կլինի, քանի որ այսօր արտահանման ժամանակ ծագման երկրի հաստատումը բավականին երկարատև և բարդ ընթացակարգ է։ Մի շարք դեպքերում փորձաքննություններ են պահանջվում։ Դա ժամանակ է խլում, իսկ արտահանողները, բացի այդ, ստիպված են նաև բավականին մեծ ծախսեր կրել», – ընդգծել է Կուրոչկինան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում կպարզեցնեն ներմուծումը երրորդ երկրներից, սակայն առանց ԵԱՏՄ երկրներ վերարտահանման հնարավորության։
Մի՛ անհանգստացեք, առանց համավարակի չենք մնա․ Օնիշչենկոն՝ ԵԱՏՄ-ի նոր մարտահրավերների մասին
Լրահոս
0