https://arm.sputniknews.ru/20250514/274-mln-drami-vnas-qaghaviaciaji-nakhkin-peti-gujqi-vra-argelanq-e-drvel-88921902.html
274 մլն դրամի վնաս. Քաղավիացիայի կոմիտեի նախկին պետի գույքի վրա արգելանք է դրվել
274 մլն դրամի վնաս. Քաղավիացիայի կոմիտեի նախկին պետի գույքի վրա արգելանք է դրվել
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T13:08+0400
2025-05-14T13:08+0400
2025-06-18T17:53+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
գույք
ինքնաթիռ
արտյոմ մովսեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին պետ Ա.Մ.–ի (Արտյոմ Մովսեսյան. խմբ.) գույքի վրա արգելանք է դրվել. նա պետությանը ավելի քան 274 մլն դրամի վնաս է պատճառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ՔԿ–ից տեղեկացնում են, որ Ա.Մ.-ն հորեղբորորդու անվամբ գնել է ընկերություն և մեկ թռիչքային ժամը 218 900 դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել նրա հետ, սակայն ընկերության կողմից ներմուծվող օդանավը չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական:Այնուհետև Ֆ.Մ.-ն պատրաստել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ, որ իբրև մեկ թռիչքային ժամի համար 218 940 դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին:Ըստ ՔԿ–ի` պայմանագրի գործողության ընթացքում առանց հիմնավորման օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է:Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են դատախազություն«Արդյունքում ընկերության կողմից ընդամենը 86 մլն 210.8 հազար դրամով գնված օդանավի վարձակալությամբ Ա.Մ.–ին պատկանող նշված ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 մլն 77.3 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքները ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 մլն 887.7 հազար դրամ: Այսպիսով, ընկերությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 274 մլն 189.5 հազար դրամ»,– ասված է հաղորդագրության մեջ:Ա.Մ.-ի, Ֆ․Մ․-ի և Կ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։Ֆ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հանրային քրեական հետապնդում։Նշվում է, որ պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Ա.Մ.-ին պատկանող գույքի վրա:Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:Նշենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարել է 2004-2016 թվականներին։ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, գույք, ինքնաթիռ, արտյոմ մովսեսյան
հայաստան, հհ քննչական կոմիտե, գույք, ինքնաթիռ, արտյոմ մովսեսյան
274 մլն դրամի վնաս. Քաղավիացիայի կոմիտեի նախկին պետի գույքի վրա արգելանք է դրվել
13:08 14.05.2025 (Թարմացված է: 17:53 18.06.2025) Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին պետ Ա.Մ.–ի (Արտյոմ Մովսեսյան. խմբ.) գույքի վրա արգելանք է դրվել. նա պետությանը ավելի քան 274 մլն դրամի վնաս է պատճառել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, էական վնաս է պատճառել պետությանը և ընկերության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ա.Մ.–ն անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, միջոցներ չի ձեռնարկել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու համար, այլ նույն ժամանակահատվածում փաստացի իրեն պատկանող ընկերության միջոցով ձեռք է բերել օդանավ և այն ընկերությանը վարձակալությամբ հանձնելու միջոցով ապօրինի եկամուտ ստացել»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ Ա.Մ.-ն հորեղբորորդու անվամբ գնել է ընկերություն և մեկ թռիչքային ժամը 218 900 դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել նրա հետ, սակայն ընկերության կողմից ներմուծվող օդանավը չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական:
Այնուհետև Ֆ.Մ.-ն պատրաստել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ, որ իբրև մեկ թռիչքային ժամի համար 218 940 դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին:
Ըստ ՔԿ–ի` պայմանագրի գործողության ընթացքում առանց հիմնավորման օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է:
«Արդյունքում ընկերության կողմից ընդամենը 86 մլն 210.8 հազար դրամով գնված օդանավի վարձակալությամբ Ա.Մ.–ին պատկանող նշված ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 մլն 77.3 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքները ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 մլն 887.7 հազար դրամ: Այսպիսով, ընկերությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 274 մլն 189.5 հազար դրամ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ա.Մ.-ի, Ֆ․Մ․-ի և Կ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Ֆ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հանրային քրեական հետապնդում։
Նշվում է, որ պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Ա.Մ.-ին պատկանող գույքի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիան ղեկավարել է 2004-2016 թվականներին։