https://arm.sputniknews.ru/20250512/sputnikpro-arhestakan-banakanutjan-ogtagvortsman-arandznahatkutjunnery-zlmnerum-88851661.html
SputnikPro. «Արհեստական բանականության օգտագործման առանձնահատկությունները ԶԼՄ–ներում»
SputnikPro. «Արհեստական բանականության օգտագործման առանձնահատկությունները ԶԼՄ–ներում»
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան շարունակում է SputnikPro վարպետության դասերը։ Այս անգամ թեման կլինի արհեստական բանականությունը` ինչպես այն կիրառել յուրահատուկ կոնտենտի... 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T13:40+0400
2025-05-12T13:40+0400
2025-05-12T13:40+0400
sputnik
sputnikpro
մամուլի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39073035_0:72:1600:972_1920x0_80_0_0_908e8859422b2043176a4f5eff92a544.jpg
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոկայանը շարունակում են SputnikPro կրթական նախագիծը։ Մոդուլը բաղկացած կլինի երկու մասից, առաջինը՝ «Խմբագրի և լրագրողի գաղտնի զենքը. ԱԲ-գործիքներն այսօր և վաղը ԶԼՄ-ների աշխատանքում» թեմայով:Նեյրոցանցերը կարող են օգնել ստեղծել յուրահատուկ և պահանջված կոնտենտ, ավտոմատացնել ամենօրյա առաջադրանքները, նվազեցնել ծախսերը և լսարանին առաջարկել անհատական արտադրանք: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ նախագծերի տնօրեն Միխայիլ Կոնրադը կպատմի` ինչպես սովորել աշխատել արհեստական բանականության հետ։Երկրորդ մասը գործնական է, թեման` «Ոգեշնչող ալգորիթմներ. տեսողական բովանդակության ապագան»` «Midjourneу» նեյրոցանցի հետ ծանոթություն, գեներացված պատկերների ստեղծման գործնական աշխատանք։ Ինչպե՞ս անել, որ ԱԲ-ն աշխատի լրագրողի և ընդհանուր առմամբ խմբագրության համար. այս մասին կպատմի և գործնականում ցույց կտա «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լուսանկարչական տեղեկատվության տնօրինության բիլդ-խմբագիր Աննա Մարկելովան։SputnikPro–ն մեդիաոլորտին վերաբերող միջազգային կրթական նախագիծ է, որը նախաձեռնել է Sputnik գործակալությունը։ Ռուսաստանցի և օտարերկրյա լավագույն մեդիամենեջերները, փորձագետները և գործակալության առաջատար մասնագետներն այս նախագծի շրջանակում սեմինարներ, դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացնում լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և բուհերի համապատասխան ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների համար։SputnikPro կրթական նախագիծն արդեն անցկացվել է 24 երկրում ՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։ SputnikPro սեմինարների մասնակիցների թիվը գերազանցում է 12.700-ը:Sputnik միջազգային գործակալությունը և ռադիոկայանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մի մասն են։ Sputnik-ը միավորում է երկրների և տարածաշրջանների մուլտիմեդիոն ինտերնետ կայքերը անալոգային և թվային ռադիոհեռարձակում է իրականացնում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով աշխարհի ավելի քան 90 քաղաքում և համացանցում:Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների ամսական լսարանը հասնում է 21 միլիոնի, սոցիալական ցանցերում բաժանորդների ընդհանուր թիվը գերազանցում է 26 միլիոնը։Sputnik-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։SputnikPro–ին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել՝ կապ հաստատելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրել Telegram-ով (@Vardan_Aloyan): Հեռախոսահամարներ` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39073035_64:0:1488:1068_1920x0_80_0_0_7fc76eff25f862b2144362dd7d64f238.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
sputnik, sputnikpro, մամուլի կենտրոն
sputnik, sputnikpro, մամուլի կենտրոն
SputnikPro. «Արհեստական բանականության օգտագործման առանձնահատկությունները ԶԼՄ–ներում»
Sputnik Արմենիան շարունակում է SputnikPro վարպետության դասերը։ Այս անգամ թեման կլինի արհեստական բանականությունը` ինչպես այն կիրառել յուրահատուկ կոնտենտի ստեղծման և առաջխաղացման համար:
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոկայանը շարունակում են SputnikPro կրթական նախագիծը։
Մայիսի 15-ին` ժամը 18։30-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի SputnikPro–ի նոր մոդուլը։
Մոդուլը բաղկացած կլինի երկու մասից, առաջինը՝ «Խմբագրի և լրագրողի գաղտնի զենքը. ԱԲ-գործիքներն այսօր և վաղը ԶԼՄ-ների աշխատանքում» թեմայով:
Նեյրոցանցերը կարող են օգնել ստեղծել յուրահատուկ և պահանջված կոնտենտ, ավտոմատացնել ամենօրյա առաջադրանքները, նվազեցնել ծախսերը և լսարանին առաջարկել անհատական արտադրանք: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ նախագծերի տնօրեն Միխայիլ Կոնրադը կպատմի` ինչպես սովորել աշխատել արհեստական բանականության հետ։
Երկրորդ մասը գործնական է, թեման` «Ոգեշնչող ալգորիթմներ. տեսողական բովանդակության ապագան»` «Midjourneу» նեյրոցանցի հետ ծանոթություն, գեներացված պատկերների ստեղծման գործնական աշխատանք։ Ինչպե՞ս անել, որ ԱԲ-ն աշխատի լրագրողի և ընդհանուր առմամբ խմբագրության համար. այս մասին կպատմի և գործնականում ցույց կտա «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լուսանկարչական տեղեկատվության տնօրինության բիլդ-խմբագիր Աննա Մարկելովան։
SputnikPro–ն մեդիաոլորտին վերաբերող միջազգային կրթական նախագիծ է, որը նախաձեռնել է Sputnik գործակալությունը։ Ռուսաստանցի և օտարերկրյա լավագույն մեդիամենեջերները, փորձագետները և գործակալության առաջատար մասնագետներն այս նախագծի շրջանակում սեմինարներ, դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացնում լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և բուհերի համապատասխան ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների համար։
SputnikPro կրթական նախագիծն արդեն անցկացվել է 24 երկրում ՝ Հայաստանից մինչև Հնդկաստան, Հունաստանից մինչև Չինաստան։ SputnikPro սեմինարների մասնակիցների թիվը գերազանցում է 12.700-ը:
Sputnik միջազգային գործակալությունը և ռադիոկայանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մի մասն են։ Sputnik-ը միավորում է երկրների և տարածաշրջանների մուլտիմեդիոն ինտերնետ կայքերը անալոգային և թվային ռադիոհեռարձակում է իրականացնում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով աշխարհի ավելի քան 90 քաղաքում և համացանցում:
Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների ամսական լսարանը հասնում է 21 միլիոնի, սոցիալական ցանցերում բաժանորդների ընդհանուր թիվը գերազանցում է 26 միլիոնը։
Sputnik-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։
SputnikPro–ին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել՝ կապ հաստատելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրել Telegram-ով (@Vardan_Aloyan): Հեռախոսահամարներ` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։