https://arm.sputniknews.ru/20250512/putiny-verj-e-drel-arevmutqi-gerishkhanutjany-margarita-simvonjan-88869676.html
Պուտինը վերջ է դրել Արևմուտքի գերիշխանությանը. Մարգարիտա Սիմոնյան
Պուտինը վերջ է դրել Արևմուտքի գերիշխանությանը. Մարգարիտա Սիմոնյան
Sputnik Արմենիա
Սիմոնյանը կարծում է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին օտարերկրյա առաջնորդների ներկայությունը աշխարհակարգի փոփոխության հաստատումն է։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T22:30+0400
2025-05-12T22:30+0400
2025-05-12T22:30+0400
մարգարիտա սիմոնյան
արևմուտք
ռուսաստան
չինաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_0:0:2928:1648_1920x0_80_0_0_346e52dd3519d3512d3e13e358ffcd9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջ է դրել արևմտյան գերիշխանության դարաշրջանին, հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եգիպտական TEN TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։«Հեգեմոնիան ավարտվեց... Դրան վերջ դրեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», – ասել է Սիմոնյանը Նաշաաթ Ադ-Դիհիի «Գրիչ և թուղթ» հաղորդման եթերում։Նրա խոսքով՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին միջազգային ներկայությունը աշխարհակարգի փոփոխության հաստատումն է։«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը հայտարարել է նաև, որ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ արևմտյան երկրների գործողությունները ցույց են տալիս խոսքի ազատության հայտարարված սկզբունքներից նրանց հրաժարումն ու բռնապետության վերածումը։«Նրանք այս քայլերով ցույց տվեցին, որ իրականում ժողովրդավարներ չեն, նրանք հակված չեն ազատության... Այդ կարգախոսներն արդարացի էին, երբ խոսքը միայն իրենց խոսքի ազատության մասին էր։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցանկացավ իր խոսքն ասել, պարզվեց, որ նրանք ոչ մի ազատություն չեն հարգում, սա պարզապես տոտալիտար բռնապետություն է», – ասել է Սիմոնյանը։Նրա խոսքով՝ այլընտրանքային կարծիքի վրա ճնշում է գործադրվում պատժամիջոցների, իսկ այլ դեպքերում՝ նաև ուժի կիրառման միջոցով։Վերջին տարիներին Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը գնալով բարդանում է։ Վերջին շրջանում Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսական խոշոր լրատվամիջոցների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը ԵՄ տարածքում։ Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրներում ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։Բացի այդ, սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև նրա տեղակալների և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ խստացրել էր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և դրա դուստր ձեռնարկությունների գործունեության պայմանները՝ սահմանելով դրանց կարգավիճակը որպես «արտասահմանյան առաքելություններ»։
արևմուտք
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_191:0:2922:2048_1920x0_80_0_0_dfb1791b6579c0657b8887d03979b293.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարգարիտա սիմոնյան, արևմուտք, ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին
մարգարիտա սիմոնյան, արևմուտք, ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին
Պուտինը վերջ է դրել Արևմուտքի գերիշխանությանը. Մարգարիտա Սիմոնյան
Սիմոնյանը կարծում է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին օտարերկրյա առաջնորդների ներկայությունը աշխարհակարգի փոփոխության հաստատումն է։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջ է դրել արևմտյան գերիշխանության դարաշրջանին, հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եգիպտական TEN TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հեգեմոնիան ավարտվեց... Դրան վերջ դրեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», – ասել է Սիմոնյանը Նաշաաթ Ադ-Դիհիի «Գրիչ և թուղթ» հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին միջազգային ներկայությունը աշխարհակարգի փոփոխության հաստատումն է։
«Ի՞նչ միաբևեռ աշխարհի մասին է խոսքը, եթե խոշորագույն երկրների՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները նստած են կողք կողքի Կարմիր հրապարակում։ Իսկ Արևմուտքն այդ ժամանակ, ատամները կրճտացնելով, սրբում է արցունքները։ Աշխարհն այլևս նույնը չի լինի», – կարծում է Սիմոնյանը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը հայտարարել է նաև, որ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ արևմտյան երկրների գործողությունները ցույց են տալիս խոսքի ազատության հայտարարված սկզբունքներից նրանց հրաժարումն ու բռնապետության վերածումը։
«Նրանք այս քայլերով ցույց տվեցին, որ իրականում ժողովրդավարներ չեն, նրանք հակված չեն ազատության... Այդ կարգախոսներն արդարացի էին, երբ խոսքը միայն իրենց խոսքի ազատության մասին էր։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցանկացավ իր խոսքն ասել, պարզվեց, որ նրանք ոչ մի ազատություն չեն հարգում, սա պարզապես տոտալիտար բռնապետություն է», – ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այլընտրանքային կարծիքի վրա ճնշում է գործադրվում պատժամիջոցների, իսկ այլ դեպքերում՝ նաև ուժի կիրառման միջոցով։
«Նրանք խեղդում են պատժամիջոցներով, իսկ եթե կարողանում են, ռումբեր են շաղ տալիս, ինչպես դա բազմիցս եղել է Արևելքում։ Մեզ վրա ռումբեր չեն նետում միայն այն պատճառով, որ չեն կարող, որովհետև մենք միջուկային ռումբ ունենք», – ասել է Սիմոնյանը։
Վերջին տարիներին Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը գնալով բարդանում է։ Վերջին շրջանում Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսական խոշոր լրատվամիջոցների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը ԵՄ տարածքում։ Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրներում ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։
Բացի այդ, սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև նրա տեղակալների և հեռուստաալիքի մի շարք այլ աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ խստացրել էր «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և դրա դուստր ձեռնարկությունների գործունեության պայմանները՝ սահմանելով դրանց կարգավիճակը որպես «արտասահմանյան առաքելություններ»։