https://arm.sputniknews.ru/20250512/mer-dirqvorvoshumy-hstak-e-peskvovy--banakcutjunnery-verskselu-arajarki-masin-88859460.html
«Մեր դիրքորոշումը հստակ է». Պեսկովը՝ բանակցությունները վերսկսելու առաջարկի մասին
«Մեր դիրքորոշումը հստակ է». Պեսկովը՝ բանակցությունները վերսկսելու առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T16:57+0400
2025-05-12T16:57+0400
2025-05-12T17:34+0400
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
ուկրաինա
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և աներկբա նշել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը, սակայն վերջնագրերի լեզուն չի կարող օգտագործվել Մոսկվայի հետ երկխոսության համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:Պեսկովը Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ խոսքը իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցման մասին է:Այնուամենայնիվ, Վլադիմիր Զելենսկին վերջնագրով է պատասխանել Պուտինի խաղաղ նախաձեռնությանը. նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի հաստատել լիակատար հրադադար, ինչից հետո միայն Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն «առնվազն կորոշեն՝ հնարավոր է, արդյոք, գործարքը»: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ուկրաինա, բանակցություն
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ուկրաինա, բանակցություն
«Մեր դիրքորոշումը հստակ է». Պեսկովը՝ բանակցությունները վերսկսելու առաջարկի մասին
16:57 12.05.2025 (Թարմացված է: 17:34 12.05.2025) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և աներկբա նշել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվայում ամփոփելով մայիսի 9-ին նվիրված տոնական հանդիսությունները, օտարերկրյա մեր հյուրերի հետ բազմաթիվ հանդիպումներն ու բանակցությունները՝ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ, այդ թվում՝ հստակ և աներկբա շարադրել է Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ մեր դիրքորոշումը», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը, սակայն վերջնագրերի լեզուն չի կարող օգտագործվել Մոսկվայի հետ երկխոսության համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Պեսկովը Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ խոսքը իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցման մասին է:
Այնուամենայնիվ, Վլադիմիր
Զելենսկին վերջնագրով է պատասխանել Պուտինի խաղաղ
նախաձեռնությանը. նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի հաստատել լիակատար հրադադար, ինչից հետո միայն Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն «առնվազն կորոշեն՝ հնարավոր է, արդյոք, գործարքը»: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։