https://arm.sputniknews.ru/20250512/khvoshvor-harkatuneri-tghanery-metsamasamb-khusapum-en-tsarajutjunic-hajk-sargsjan-88856758.html
Խոշոր հարկատուների տղաները մեծամասամբ խուսափում են ծառայությունից. Հայկ Սարգսյան
Խոշոր հարկատուների տղաները մեծամասամբ խուսափում են ծառայությունից. Հայկ Սարգսյան
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը պատմեց, թե իրեն ինչ են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերները։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T15:37+0400
2025-05-12T15:37+0400
2025-05-12T15:39+0400
հայաստան
խոշոր հարկատու
բանակ
զինծառայող
հայկ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68576454_0:36:1401:824_1920x0_80_0_0_90228567787c64ee1cef23109a2ddb1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում 1000 խոշոր հարկատուների երեխաները մեծամասամբ այլ երկրների քաղաքացիություն են ստանում, որպեսզի խուսափեն զինծառայությունից։ Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։Նա նշեց, որ շատ է քննարկվում սոցիալական անհավասարության թեման` անապահով ընտանիքների երեխաները ծառայում են, իսկ հարուստներինը` ոչ։Սարգսյանը պատմեց, որ աշխատանքային խոսակցություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ, նրանք ասել են, որ խոշոր հարկ վճարողների ընտանիքի անդամները մեծ մասամբ չեն անցնում զորակոչով։Այս ամենի վերլուծությունը, ըստ նրա, թույլ է տալիս ենթադրելու, որ այդ մարդիկ իրենց երեխաների քաղաքացիության հարցը կարողանում են լուծել զորակոչի տարիքի հասնելուց շատ առաջ։18 տարին լրացած քաղաքացին կկարողանա վճարել 20 մլն դրամ և ծառայել միայն 1 ամիս. Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68576454_0:0:1245:934_1920x0_80_0_0_df13abc2872f5d16f5a6835dec7aae4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խոշոր հարկատու, բանակ, զինծառայող, հայկ սարգսյան
հայաստան, խոշոր հարկատու, բանակ, զինծառայող, հայկ սարգսյան
Խոշոր հարկատուների տղաները մեծամասամբ խուսափում են ծառայությունից. Հայկ Սարգսյան
15:37 12.05.2025 (Թարմացված է: 15:39 12.05.2025) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը պատմեց, թե իրեն ինչ են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերները։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում 1000 խոշոր հարկատուների երեխաները մեծամասամբ այլ երկրների քաղաքացիություն են ստանում, որպեսզի խուսափեն զինծառայությունից։ Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ շատ է քննարկվում սոցիալական անհավասարության թեման` անապահով ընտանիքների երեխաները ծառայում են, իսկ հարուստներինը` ոչ։
Սարգսյանը պատմեց, որ աշխատանքային խոսակցություն է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ, նրանք ասել են, որ խոշոր հարկ վճարողների ընտանիքի անդամները մեծ մասամբ չեն անցնում զորակոչով։
«Այս մարդիկ ենթադրաբար մեծ կարողություններ ունեցող անձինք են, և նրանց ընտանիքի անդամները մեծ մասամբ չեն անցնում զորակոչով։ Մինչդեռ հենց զորակոչի ժամանակ մենք պետք է կարողանայինք հասկանալ` նրանք առողջական խնդիրների պատճառով են ազատվում, թե ինչ–որ այլ ճանապարհով են փորձում խուսափել ծառայությունից»,– նշեց պատգամավորը։
Այս ամենի վերլուծությունը, ըստ նրա, թույլ է տալիս ենթադրելու, որ այդ մարդիկ իրենց երեխաների քաղաքացիության հարցը կարողանում են լուծել զորակոչի տարիքի հասնելուց շատ առաջ։