https://arm.sputniknews.ru/20250512/hndkastany-ev-pakistany-kqnnarken-sahmanneric-zvorqeri-dursberman-anhapagh-mijvocnery-88865906.html
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման անհապաղ միջոցները
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման անհապաղ միջոցները
Sputnik Արմենիա
Բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական... 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T20:14+0400
2025-05-12T20:14+0400
2025-05-12T20:14+0400
հնդկաստան
պակիստան
զորք
սահման
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88464531_0:321:3071:2048_1920x0_80_0_0_a05ba557b207a2c8ab4b69660799c0bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ որոշել են անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմաններից և առաջավոր շրջաններից զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի բանակի հայտարարությանը:Նշվում է նաև, բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:Գործողության անցկացման չորս օրվա արդյունքներով Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին մայիսի 10-ի ժամը 17: 00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30) դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Մի քանի ժամ անց Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի ղեկավար Օմար Աբդուլլան հայտնեց, որ Սրինագարի մոտակայքում պայթյուններ են լսվում, գործարկվել է Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը: Սակայն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանի կողմից խախտում չի նկատում։
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88464531_0:0:2732:2048_1920x0_80_0_0_16cda26dda77bb8190db04db82c3bbac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, զորք, սահման, բանակցություն
հնդկաստան, պակիստան, զորք, սահման, բանակցություն
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման անհապաղ միջոցները
Բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ որոշել են անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմաններից և առաջավոր շրջաններից զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի բանակի հայտարարությանը:
«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարների միջև բանակցությունները տեղի են ունեցել 2025 թվականի մայիսի 12-ին` ժամը 17:00-ին։ Որոշվել է, որ երկու կողմերը կքննարկեն անհապաղ միջոցներ՝ ապահովելու զորքերի դուրսբերումը սահմաններից և առաջավոր շրջաններից», - ասվում է Հնդկաստանի բանակի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված
ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է
«Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
Գործողության անցկացման չորս օրվա արդյունքներով Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին մայիսի 10-ի ժամը 17: 00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30)
դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Մի քանի ժամ անց Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի ղեկավար Օմար Աբդուլլան հայտնեց, որ Սրինագարի մոտակայքում պայթյուններ են լսվում, գործարկվել է Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը: Սակայն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանի կողմից խախտում չի նկատում։