https://arm.sputniknews.ru/20250512/hajastani-hjuranvocajin-volvortum-2025t-i-eramsjakum-ktruk-atshel-e-shinararutjan-tsavaly-88866191.html
Հայաստանի հյուրանոցային ոլորտում 2025թ. I եռամսյակում կտրուկ աճել է շինարարության ծավալը
Հայաստանի հյուրանոցային ոլորտում 2025թ. I եռամսյակում կտրուկ աճել է շինարարության ծավալը
Sputnik Արմենիա
Շինարարությունը բնակարանային և հյուրանոցային ոլորտում ավելանում է, իսկ արդյունաբերական օբյեկտներում՝ կտրուկ նվազում։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T20:32+0400
2025-05-12T20:32+0400
2025-05-12T20:33+0400
հայաստան
շինարարություն
հյուրանոց
դպրոց
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863092_0:131:1600:1031_1920x0_80_0_0_6078fae412b1306ec0b75eb3439d750a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի հյուրանոցային ոլորտում շինարարության ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում կտրուկ աճել է (81,8%-ով՝ հասնելով 1,8 մլրդ դրամի կամ մոտ 4,6 մլն դոլարի)։ Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։Ինչպես ավելի վաղ նշվել էր, շինարարության ոլորտում ընդհանուր շրջանառությունը 2025 թվականի առաջին եռամսյակում աճել է մինչև 13,6%՝ հասնելով 77,6 մլրդ դրամի (199 մլն դոլար)։Զգալիորեն աճել են շինարարության ծավալները կրթության և առողջապահության ոլորտներում:Երևանի կրկեսը «թաքուն է» աշխատում, բայց ակնհայտ խոշոր հարկեր է վճարումՄեկուկես անգամ (50,1%-ով) աճել է դպրոցների և մանկապարտեզների շինարարության ծավալը՝ հասնելով մոտ 3,4 մլրդ դրամի (8,8 մլն դոլար), իսկ հիվանդանոցների շինարարության ծավալն աճել է գրեթե 3 անգամ՝ հասնելով մոտ 900 մլն դրամի (2,3 մլն դոլար)։Բնակարանաշինության ոլորտում ծավալներն աճել են 12,6%-ով՝ հասնելով 45,4 մլրդ դրամի (116,4 մլն դոլար)։Ցավոք, գրեթե մեկ քառորդով կրճատվել են մշակող արդյունաբերության օբյեկտների շինարարության ծավալները (23,4%-ով՝ մինչև 4,6 մլն դոլար)։ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1%–ով. վիճակագրական կոմիտե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863092_151:0:1575:1068_1920x0_80_0_0_4b1f626d352f35ebffc5f5467dc9e8c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շինարարություն, հյուրանոց, դպրոց, մանկապարտեզ
հայաստան, շինարարություն, հյուրանոց, դպրոց, մանկապարտեզ
Հայաստանի հյուրանոցային ոլորտում 2025թ. I եռամսյակում կտրուկ աճել է շինարարության ծավալը
20:32 12.05.2025 (Թարմացված է: 20:33 12.05.2025) Շինարարությունը բնակարանային և հյուրանոցային ոլորտում ավելանում է, իսկ արդյունաբերական օբյեկտներում՝ կտրուկ նվազում։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի հյուրանոցային ոլորտում շինարարության ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում կտրուկ աճել է (81,8%-ով՝ հասնելով 1,8 մլրդ դրամի կամ մոտ 4,6 մլն դոլարի)։ Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ինչպես ավելի վաղ նշվել էր, շինարարության ոլորտում ընդհանուր շրջանառությունը 2025 թվականի առաջին եռամսյակում աճել է մինչև 13,6%՝ հասնելով 77,6 մլրդ դրամի (199 մլն դոլար)։
Զգալիորեն աճել են շինարարության ծավալները կրթության և առողջապահության ոլորտներում:
Մեկուկես անգամ (50,1%-ով) աճել է դպրոցների և մանկապարտեզների շինարարության ծավալը՝ հասնելով մոտ 3,4 մլրդ դրամի (8,8 մլն դոլար), իսկ հիվանդանոցների շինարարության ծավալն աճել է գրեթե 3 անգամ՝ հասնելով մոտ 900 մլն դրամի (2,3 մլն դոլար)։
Բնակարանաշինության ոլորտում ծավալներն աճել են 12,6%-ով՝ հասնելով 45,4 մլրդ դրամի (116,4 մլն դոլար)։
Ցավոք, գրեթե մեկ քառորդով կրճատվել են մշակող արդյունաբերության օբյեկտների շինարարության ծավալները (23,4%-ով՝ մինչև 4,6 մլն դոլար)։