00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Итальянская мафия против коммунистического режима
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
0 ր
18:18
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկակի ստանդարտներ են. պատգամավորը` լրագրողի կալանքի և «Մասիվի» թաղապետի կողմից ծեծի մասին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2025
Աննա Գրիգորյան
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Լիլիթ Աղեկյանի դեպքին՝ ՔԿ նախագահը նշեց` թե դատարանում, թե նախաքննության փուլում լրագրողի նկատմամբ բազմաթիվ վարույթներ կան, և նա առաջին անգամ չէ, որ հանցանք է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Քննչական վարույթներ նախաձեռնելիս ակնհայտ երկակի ստանդարտներ են գործում։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` հարց ուղղելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։
Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու և Նոր Նորքի թաղապետի կողմից քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու միջև։
«Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, որն ընդամենը գնահատական է հնչեցրել, կալանքի տակ է։ Քննչական վարույթներ նախաձեռնելիս ես տեսնում եմ ակնհայտ երկակի ստանդարտների գործածում և նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Երբ Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին ավտոբուսում գնահատականներ է հնչեցնում, վիրավորում է, դրան անմիջապես հաջորդում է Վարդանյանի ձերբակալումն ու կալանավորումը, բայց երբ «Մասիվի» թաղապետը օրը ցերեկով տեսախցիկների առջև ծեծի է ենթարկում քաղաքացու, դա որևէ հետևանք չի ունենում։ Նույնը Լիլիթ Աղեկյանի դեպքում է։ Ինչի՞ համար էր հարկավոր նման այդ կերպ կալանավորել»,– հետաքրքրվեց Գրիգորյանը։
Պատգամավորին զարմացնում է այն հանգամանքը, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել, կալանքի տակ է։
ՔԿ նախագահ Պողոսյանն արձագանքեց` ասելով, որ այն արարքը, որ մեղսագրված է Նոր Նորքի թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է։
«Քրեական վարույթներով մենք չենք կարող մատնանշել մեկ քրեական վարույթ, երբ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձին ձերբակալեն։ Այս գործի քննության համար միայն երկրից բացակայելու արգելքը բավարար էր, իսկ նրա պաշտոնի կասեցում այս դեպքում բոլորովին հարկավոր չէր»,– վստահեցրեց Պողոսյանը։
Անդրադառնալով Լիլիթ Աղեկյանի դեպքին՝ ՔԿ նախագահը նշեց` թե դատարանում, թե նախաքննության փուլում լրագրողի նկատմամբ բազմաթիվ վարույթներ կան, և նա առաջին անգամ, չէ, որ հանցանք է կատարել։
«Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց և տեսնում ես, որ այդ խափանման միջոցն այլևս չի չեզոքացնում այդ անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը գնում է ծայրահեղ քայլի։ Դա արվել է, քանի որ անձը դպրոցում խուլիգանություն է կատարել անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ. նա ամբողջ դպրոցի բնականոն գործունեությունը կազմալուծել ու կազմաքանդել է անձնական շարժառիթնեով, ապա նաև խաթարել է դատական պրոցեսը և դատավորին վիրավորել է»,– հայտարարեց Պողոսյանը։
Նրա խոսքով` իրենք ստիպված ու հարկադրված են գնացել այդ ծայրահեղ խափանման միջոցին ու կալանավորել լրագրող Աղեկյանին։
Լրահոս
0