https://arm.sputniknews.ru/20250512/arvoghjapahutjan-nakhararutjuny-ardzaganqel-e-nazinjani-meghadranqnerin-88867440.html
Առողջապահության նախարարությունը արձագանքել է Նազինյանի մեղադրանքներին
Առողջապահության նախարարությունը արձագանքել է Նազինյանի մեղադրանքներին
Sputnik Արմենիա
Նազինյանը հայտարարել էր, որ առողջապահության նախարարությունից իրենց փորձել են ստիպել ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտ։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T21:03+0400
2025-05-12T21:03+0400
2025-05-12T21:07+0400
սուրեն նազինյան
հհ առողջապահության նախարարություն
կախվածությունների բուժման ազգային կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142773_0:0:1600:901_1920x0_80_0_0_427149b92c843cae4d42ee5a80e56243.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի պնդումները ստահոդ են և մանիպուլացնող։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Սուրեն Նազինյանի մի շարք մեղադրանքներին, որ նա արել է օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։Ավելի վաղ` Նազինյանը «Հետքի» հետ զրույցում հայտարարել էր, որ Առողջապահության նախարարությունից իրենց փորձել են ստիպել ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտ: Ընդ որում` այդ ակտի գումարը սկզբնականում եղել է 260 մլն դրամ։Նախարարությունից հատնում են, որ մշտադիտարկումներ իրականացնելուց հետո կազմված նախնական եզրակացությունները վերջնական «դատավճիռ» չեն ու ենթակա են փոփոխման` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պարզաբանումներ, հիմնավորումներից հետո։ԱՆ–ից հայտնում են նաև, որ մաբողջ գործընթացը անցել է իրավական գործընթացով` ՊՎԾ, Հակակոռուպցիոն կոմիտե, և քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով։Նազինյանն իր հարցազրույցում անդրադարձել էր նաև մեթադոն ու բուպրենորֆին դեղամիջոցներին ու նշել, որ նախարարությունից փորձել են ստիպել իրենց մեթադոնով բուժումը փոխարինել բուպրենորֆինով բուժմամբ` ուսումնասիրություն ու կլինիկական փորձարկումներ անելու համար։Նախարարությունից վստահեցնում են, որ պետությունը, կարևորելով մեթադոնային բուժման այդ տարբերակը, պետական հոգածության տակ է առել` ֆինանսավորելով ծրագիրը, իրականացրել դեղաձևի փոփոխություն ու տարեկան շուրջ 650 պացիենտի անվճար տրամադրել է այս դեղը։Իսկ բուպրենորֆինի մասով նշվել է, որ առողջապահության նախարարության քաղաքականությունն է նպաստել ՀՀ-ում նոր գրանցում ստացած և ստացող դեղերի կլինիկական փորձարկումներին։Նրանք նաև հայտնել են, որ սոցիալական մեդիայում Սուրեն Նազինյանի կողմից հնչող մարդու բարի համբավն արատավորող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կստանան իրավական գնահատական:Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից. նա գրություն է ստացել նախարարից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142773_102:0:1522:1065_1920x0_80_0_0_c317d70525458d9e8acafc397d330b1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն նազինյան, հհ առողջապահության նախարարություն, կախվածությունների բուժման ազգային կենտրոն
սուրեն նազինյան, հհ առողջապահության նախարարություն, կախվածությունների բուժման ազգային կենտրոն
Առողջապահության նախարարությունը արձագանքել է Նազինյանի մեղադրանքներին
21:03 12.05.2025 (Թարմացված է: 21:07 12.05.2025) Նազինյանը հայտարարել էր, որ առողջապահության նախարարությունից իրենց փորձել են ստիպել ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի պնդումները ստահոդ են և մանիպուլացնող։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Սուրեն Նազինյանի մի շարք մեղադրանքներին, որ նա արել է օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
Ավելի վաղ` Նազինյանը
«Հետքի» հետ զրույցում հայտարարել էր, որ Առողջապահության նախարարությունից իրենց փորձել են ստիպել ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտ: Ընդ որում` այդ ակտի գումարը սկզբնականում եղել է 260 մլն դրամ։
Նախարարությունից հատնում են, որ մշտադիտարկումներ իրականացնելուց հետո կազմված նախնական եզրակացությունները վերջնական «դատավճիռ» չեն ու ենթակա են փոփոխման` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պարզաբանումներ, հիմնավորումներից հետո։
«Քննարկման արդյունքում, հաշվի առնելով վերը նշված պարզաբանումները, հիմնավորումները` ավարտական եզրակացության մեջ փոփոխություններ են եղել, ինչը աշխատանքային նորմալ պրոցես է: Այս գործընթացից հետո է միայն ստորագրվում փաստաթուղթ, որի կետերի հետ համաձայն են երկու կողմն էլ: Այս տրամաբանության շրջանակում է ընթացել ՀՀ ԱՆ Կախվածությանունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրենի կողմից բազմիցս չարչրկված «ստուգումները»»,– նշված է հայտարարությունում։
ԱՆ–ից հայտնում են նաև, որ մաբողջ գործընթացը անցել է իրավական գործընթացով` ՊՎԾ, Հակակոռուպցիոն կոմիտե, և քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատված լինելու հիմքով։
Նազինյանն իր հարցազրույցում անդրադարձել էր նաև մեթադոն ու բուպրենորֆին դեղամիջոցներին ու նշել, որ նախարարությունից փորձել են ստիպել իրենց մեթադոնով բուժումը փոխարինել բուպրենորֆինով բուժմամբ` ուսումնասիրություն ու կլինիկական փորձարկումներ անելու համար։
Նախարարությունից վստահեցնում են, որ պետությունը, կարևորելով մեթադոնային բուժման այդ տարբերակը, պետական հոգածության տակ է առել` ֆինանսավորելով ծրագիրը, իրականացրել դեղաձևի փոփոխություն ու տարեկան շուրջ 650 պացիենտի անվճար տրամադրել է այս դեղը։
Իսկ բուպրենորֆինի մասով նշվել է, որ առողջապահության նախարարության քաղաքականությունն է նպաստել ՀՀ-ում նոր գրանցում ստացած և ստացող դեղերի կլինիկական փորձարկումներին։
«Տարակուսելի է, որ նոր ծրագրերի խոչընդոտումը ներկայացվում է որպես բուժկենտրոնի զարգացում, իրականում այն խիստ բացասական ազդեցություն է թողել կենտրոնի առաջընթացի վրա, ինչպես նաև պացիենտներին զրկել բուժման նոր հնարավորություններից»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանք նաև հայտնել են, որ սոցիալական մեդիայում Սուրեն Նազինյանի կողմից հնչող մարդու բարի համբավն արատավորող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կստանան իրավական գնահատական: