https://arm.sputniknews.ru/20250512/arcakhci-eritasardi-het-kapvats-mijadepvov-vostikanneri-nkatmamb-gvorts-chen-harucel-qk-nakhagah-88853398.html
Արցախցի երիտասարդի հետ կապված միջադեպով ոստիկանների նկատմամբ գործ չեն հարուցել. ՔԿ նախագահ
Արցախցի երիտասարդի հետ կապված միջադեպով ոստիկանների նկատմամբ գործ չեն հարուցել. ՔԿ նախագահ
Sputnik Արմենիա
Դատական բժիշկները տուժողի մարմնի վրա չեն հայտնաբերել ծեծի հետքերը, որոնց մասին նա հայտարարել էր։ Սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T14:14+0400
2025-05-12T14:14+0400
2025-05-12T14:14+0400
հհ քննչական կոմիտե
տիգրան ուլուբաբյան
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84598749_0:0:1600:901_1920x0_80_0_0_a80f9408724413893762c83ecd1333f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել ոստիկանության Վանաձորի բաժնում արցախցի երիտասարդին ենթադրյաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով գերատեսչության տարեկան հաշվետվությունը և պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։Պողոսյանը հավելել է, որ ինքը և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բազմիցս հանդիպել են Ուլուբաբյանի հետ: Հետաքննության ընթացքում նաև առերեսումներ են կատարվել նրա և ոստիկանների միջև։Հիշեցնենք, որ Ուլուբաբյանն Արցախից բռնի տեղահանումից հետո ավելի քան մեկ տարի բնակվում է Վանաձորում։ Վերջերս նրան ոստիկանություն էին կանչել բնակարանի կողոպուտի կասկածանքով։Փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ բնակարանի վրա հարձակվել են երկու զինված դիմակավորված անհայտ անձինք։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84598749_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fc7a7536ac5d5da1bd45b596fb2b449b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, տիգրան ուլուբաբյան, ծեծ
հհ քննչական կոմիտե, տիգրան ուլուբաբյան, ծեծ
Արցախցի երիտասարդի հետ կապված միջադեպով ոստիկանների նկատմամբ գործ չեն հարուցել. ՔԿ նախագահ
Դատական բժիշկները տուժողի մարմնի վրա չեն հայտնաբերել ծեծի հետքերը, որոնց մասին նա հայտարարել էր։ Սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել ոստիկանության Վանաձորի բաժնում արցախցի երիտասարդին ենթադրյաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով գերատեսչության տարեկան հաշվետվությունը և պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։
«Միջադեպը լայն արձագանք է ստացել, բայց այս փուլում ոստիկանության աշխատակիցների դեմ գործ հարուցելու հիմքեր չկան»,-նշել է նա:
Պողոսյանը հավելել է, որ ինքը և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բազմիցս հանդիպել են Ուլուբաբյանի հետ: Հետաքննության ընթացքում նաև առերեսումներ են կատարվել նրա և ոստիկանների միջև։
Հիշեցնենք, որ Ուլուբաբյանն Արցախից բռնի տեղահանումից հետո ավելի քան մեկ տարի բնակվում է Վանաձորում։ Վերջերս նրան ոստիկանություն էին կանչել բնակարանի կողոպուտի կասկածանքով։
Փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ բնակարանի վրա հարձակվել են երկու զինված դիմակավորված անհայտ անձինք։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:
Դեպքի առթիվ հարուցվել է
քրեական գործ։