00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություն. ՀՀ ՆԳՆ–ն` լրագրող Աղեկյանի դեպքի մասին

© Photo : ScreenshotЖурналистка Лилит Агекян
Журналистка Лилит Агекян - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2025
Բաժանորդագրվել
Լրագրողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Խուլիգանություն և Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքում է տեղեկությունը, թե Գյումրիում ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 1 ամսով կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, Գյումրու դպրոցի անձնակազմի և աշակերտների հասցեին, ինչպես նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել` խոչընդոտվելով հիշյալ կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Լիլիթ Աղեկյանին տղամարդ ոստիկանը խոշտանգել է, նրա նկատմամբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերել` հանձնարարելով ոստիկանության շենքում նրան մերկացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն։
«Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ, հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել»,– գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակը։
Նրա խոսքով` արդեն ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը, հրավիրվել է շտապօգնության խումբ` ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը, առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ–ում։
Սարգսյանը կոչ է անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները։
Նշենք, որ լրագրողի կալանավորմանն անդրադարձել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը` նշելով, որ միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
Լրահոս
0