https://arm.sputniknews.ru/20250511/hrvomi-papn-arhestakan-banakanutjuny-hamarum-e-mardkutjan-glkhavvor-khndiry-88832865.html
Հռոմի պապն արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը
Հռոմի պապն արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը
Sputnik Արմենիա
Նրա նախորդը նույնպես կարծում էր, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել որպես թշնամական տիրապետության գործիք։ 11.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-11T13:11+0400
2025-05-11T13:11+0400
2025-05-11T13:14+0400
հռոմի պապ
հռոմի պապ լևոն xiv
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88757486_0:0:1648:927_1920x0_80_0_0_c309023eadfe22b63f706c38a5f54f9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը։ Նա այս մասին հայտարարել է կարդինալների հետ իր առաջին պաշտոնական քննարկման ժամանակ ելույթ ունենալիս։Ըստ նրա՝ ընտրելով Լևոն անունը, ինքը հենվել է Հռոմի պապ Լևոն XIII-ի կյանքի ուղու և նվաճումների վրա, որը ղեկավարել է եկեղեցին 1878-1903 թթ-ին և դարձել ժամանակակից կաթոլիկ եկեղեցու սոցիալական մտքի հիմնադիրը: 1891-ին նա քննադատել է կապիտալիզմը և ձեռնարկություններում մարդկանց ստրկացումը։Լևոն XIV-ն իր ուղերձում խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնած նախագծերը: Նա կփորձի չդադարեցնել եկեղեցու մերձեցումը «փոքրագույնների և մերժվածների» հետ։ Լևոն XIV-ը նաև հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ավելի ներառական դառնա:Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը նույնպես արտահայտվել էր արհեստական բանականության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԲ-ն «կարող է օգտագործվել որպես հոգատար ծառայության կամ թշնամական տիրապետության գործիք»։ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ չափազանց մեծ են տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը, դրանք զուրկ են մարդկային արժեքներից, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը, բարոյականությունը և ներողամտությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պետք է մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են ԱԲ-ի օգտագործումը և զարգացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88757486_0:0:1466:1099_1920x0_80_0_0_5842be08190dc6090ef2567082940474.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, արհեստական բանականություն
հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, արհեստական բանականություն
Հռոմի պապն արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը
13:11 11.05.2025 (Թարմացված է: 13:14 11.05.2025) Նրա նախորդը նույնպես կարծում էր, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել որպես թշնամական տիրապետության գործիք։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը։ Նա այս մասին հայտարարել է կարդինալների հետ իր առաջին պաշտոնական քննարկման ժամանակ ելույթ ունենալիս։
«Մեր օրերում եկեղեցին բոլորին առաջարկում է իր սոցիալական ուսմունքի գանձարանը՝ ի պատասխան հերթական արդյունաբերական հեղափոխության և արհեստական բանականության զարգացման, որոնք նոր մարտահրավերներ են նետում մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության ոլորտում», - ասել է նա։
Ըստ նրա՝ ընտրելով Լևոն անունը, ինքը հենվել է Հռոմի պապ Լևոն XIII-ի կյանքի ուղու և նվաճումների վրա, որը ղեկավարել է եկեղեցին 1878-1903 թթ-ին և դարձել ժամանակակից կաթոլիկ եկեղեցու սոցիալական մտքի հիմնադիրը: 1891-ին նա քննադատել է կապիտալիզմը և ձեռնարկություններում մարդկանց ստրկացումը։
Լևոն XIV-ն իր ուղերձում խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնած նախագծերը: Նա կփորձի չդադարեցնել եկեղեցու մերձեցումը «փոքրագույնների և մերժվածների» հետ։ Լևոն XIV-ը նաև հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ավելի ներառական դառնա:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը նույնպես արտահայտվել էր արհեստական բանականության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԲ-ն «կարող է օգտագործվել որպես հոգատար ծառայության կամ թշնամական տիրապետության գործիք»։ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ չափազանց մեծ են տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը, դրանք զուրկ են մարդկային արժեքներից, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը, բարոյականությունը և ներողամտությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պետք է մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են ԱԲ-ի օգտագործումը և զարգացումը: