https://arm.sputniknews.ru/20250511/banvvoragjughaciakan-banak-en-uzum-steghtsel-pvordzagety-patgamavvori-arajarki-masin-88748587.html
Բանվորագյուղացիական բանակ են ուզում ստեղծել. փորձագետը` պատգամավորի առաջարկի մասին
Բանվորագյուղացիական բանակ են ուզում ստեղծել. փորձագետը` պատգամավորի առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Հայկ Նահապետյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության քայլերն էլ ավելի են խորացնում բանակում տիրող սոցիալական անհավասարությունը և նվազեցնում երկրի... 11.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-11T20:15+0400
2025-05-11T20:15+0400
2025-05-11T20:15+0400
բանակ
հայկ սարգսյան
հայկ նահապետյան
հայաստան
նորակոչիկ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42561880_0:84:1600:984_1920x0_80_0_0_bf6a528844fe9922f681fce6317e33c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքային շեմը բարձրացնելուգաղափարը բացահայտում է կադրերի լուրջ դեֆիցիտը։ Եվ այնխորանում է իշխանության սխալ քաղաքականության հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել է ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ինչպես նաև լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում:Ակնհայտ է, որ մեր բանակում նորակոչիկների լուրջ դեֆիցիտ կա, դրա համար էլ առաջարկում են բարձրացնել զորակոչի տարիքը։Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ով է գաղափարի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը, որը չունի ո՛չ ռազմական փորձ, ո՛չ ռազմական գիտելիքներ։ Եվ ընդհանրապես, եթե դիտարկենք իշխող թիմի անդամների, պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրությանը, ապա նրանց զգալի մասն այս կամ այն կերպ խուսանավել են զինվորական ծառայությունից, և հիմա իրենք այդ խուսանավումն ուզում են օրինականացնել` գումարով բանակից ազատվելու հիմնավորմամբ։Նահապետյանը նաև ուշադրությունհրավիրեց բանակում տիրող ընդհանուր անառողջ մթնոլորտի վրա՝ զինծառայողներնիրենց պաշտպանված չեն զգում: Եվայս պայմաններումքիչ թե շատ ապահովված քաղաքացիներն ամեն կերպ փորձելուեն իրենց որդիներին «ազատել» բանակից։Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պատերազմող պետությունում չպետք է ծառայությունից խուսափելու համար որևէ սողանցք լինի: Անհրաժեշտ է վերացնելբոլոր արտոնությունները, ինչպես ժամանակին արեցին նույն Իսրայելում։ Պետք է ամեն ինչ անել, որ բանակում ծառայությունը պատվաբեր լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42561880_88:0:1512:1068_1920x0_80_0_0_bea72a19857c399609f6873fb18f0d22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, հայկ սարգսյան, հայկ նահապետյան, հայաստան, նորակոչիկ, զինծառայող
բանակ, հայկ սարգսյան, հայկ նահապետյան, հայաստան, նորակոչիկ, զինծառայող
Բանվորագյուղացիական բանակ են ուզում ստեղծել. փորձագետը` պատգամավորի առաջարկի մասին
Հայկ Նահապետյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության քայլերն էլ ավելի են խորացնում բանակում տիրող սոցիալական անհավասարությունը և նվազեցնում երկրի մոբիլիզացիոն ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքային շեմը բարձրացնելուգաղափարը բացահայտում է կադրերի լուրջ դեֆիցիտը։ Եվ այնխորանում է իշխանության սխալ քաղաքականության հետևանքով։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն
առաջարկել է ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ինչպես նաև լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում:
«Խնդիր է դրված լուծարել Հայաստանի բանակը։ Իսկ ինչ է պետք լուծարման համար` պատերազմական վիճակում գտնվող երկրում ավելի խորացնել սոցիալական անհավասարությունը։ Եթե պատերազմական վիճակում գտնվող երկրում գումարով դու կարող ես չծառայել, դա սոցիալական լուրջ դժգոհության պատճառ կարող է դառնալ։ Հայաստանի իշխանությունները բառիս բունիմաստով բանվորագյուղացիական բանակ են ստեղծում, այսինքն` հարուստի և չինովնիկների զավակները չեն ծառայելու», - ասաց փորձագետը։
Ակնհայտ է, որ մեր բանակում նորակոչիկների լուրջ դեֆիցիտ կա, դրա համար էլ առաջարկում են բարձրացնել զորակոչի տարիքը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ով է գաղափարի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը, որը չունի ո՛չ ռազմական փորձ, ո՛չ ռազմական գիտելիքներ։ Եվ ընդհանրապես, եթե դիտարկենք իշխող թիմի անդամների, պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրությանը, ապա նրանց զգալի մասն այս կամ այն կերպ խուսանավել են զինվորական ծառայությունից, և հիմա իրենք այդ խուսանավումն ուզում են օրինականացնել` գումարով բանակից ազատվելու հիմնավորմամբ։
Նահապետյանը նաև ուշադրությունհրավիրեց բանակում տիրող ընդհանուր անառողջ մթնոլորտի վրա՝ զինծառայողներնիրենց պաշտպանված չեն զգում: Եվայս պայմաններումքիչ թե շատ ապահովված քաղաքացիներն ամեն կերպ փորձելուեն իրենց որդիներին «ազատել» բանակից։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պատերազմող պետությունում չպետք է ծառայությունից խուսափելու համար որևէ սողանցք լինի: Անհրաժեշտ է վերացնելբոլոր արտոնությունները, ինչպես ժամանակին արեցին նույն Իսրայելում։ Պետք է ամեն ինչ անել, որ բանակում ծառայությունը պատվաբեր լինի։