https://arm.sputniknews.ru/20250510/gazan-humanitar-aghet-e-aprum-rd-n-pvordzum-e-ognel-putiny-abbasi-het-handipmany-88826486.html
Գազան հումանիտար աղետ է ապրում, ՌԴ-ն փորձում է օգնել. Պուտինը` Աբբասի հետ հանդիպմանը
Գազան հումանիտար աղետ է ապրում, ՌԴ-ն փորձում է օգնել. Պուտինը` Աբբասի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Տարեսկզբին Գազայի հատվածում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խափանվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահն ափսոսանք է հայտնել՝ արձանագրելով, որ... 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T20:55+0400
2025-05-10T20:55+0400
2025-05-10T21:26+0400
վլադիմիր պուտին
գազայի հատված
տեսանյութեր
տեսանյութ
պաղեստին
մահմուդ աբբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88823869_0:0:1035:582_1920x0_80_0_0_b346ebb2439c8c1635641b5d51a1954a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Գազայի հատվածը հումանիտար աղետ է ապրում։ Ռուսաստանը պարբերաբար փորձում է օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցությունների ժամանակ:Նա Աբբասին առաջարկել է քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի ուղղությամբ ՌԴ-ի հնարավոր լրացուցիչ գործողությունները:«Մենք, իհարկե, Ձեզ հետ կքննարկենք այս բոլոր հարցերը, կարծիքներ կփոխանակենք այն մասին, թե Ռուսաստանը լրացուցիչ ինչ կարող է անել լարվածության թուլացման համար», - ասել է ՌԴ նախագահը:Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 35 մարդ է մահացելՊուտինն ափսոսանք է հայտնել տարեսկզբին Գազայի հատվածում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խափանվելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ իրավիճակը շարունակում է դեգրադացվել:ՌԴ նախագահի կարծիքով` Գազայի հատվածին մարդասիրական աջակցության ցուցաբերման արգելքի մասին որոշումներն այս տարածաշրջանում սրում են իրավիճակը:Աբբասն իր հերթին հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդը երախտապարտ է Ռուսաստանին, հատկապես մարդասիրական օգնության համար, որի կարիքը շատ ունեն Գազայի հատվածի բնակիչները:«Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում վերջին շրջանում ցուցաբերած օգնության, այդ թվում՝ 30 հազար տոննա ցորենի տրամադրման համար։ Գազայի հատվածին մարդասիրական օգնությունն անհրաժեշտություն է։.. Իրավիճակը շատ վատ է, և այդ օգնությունը, որ դուք ցուցաբերում եք, անչափ կարևոր է մեր ժողովրդի համար, որը շատ է գնահատում դա», – ասել է նա։Իսրայելը չի լքի Գազայի հատվածի բուֆերային գոտին ոչ մի համաձայնագրի դեպքում. ԶԼՄՀիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88823869_113:0:889:582_1920x0_80_0_0_5e30c3a40e42c3c9f6610c5c7f4bdb94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, գազայի հատված, տեսանյութեր, տեսանյութ, видео, պաղեստին, մահմուդ աբբաս
վլադիմիր պուտին, գազայի հատված, տեսանյութեր, տեսանյութ, видео, պաղեստին, մահմուդ աբբաս
Գազան հումանիտար աղետ է ապրում, ՌԴ-ն փորձում է օգնել. Պուտինը` Աբբասի հետ հանդիպմանը
20:55 10.05.2025 (Թարմացված է: 21:26 10.05.2025) Տարեսկզբին Գազայի հատվածում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խափանվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահն ափսոսանք է հայտնել՝ արձանագրելով, որ իրավիճակը շարունակում է դեգրադացվել:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Գազայի հատվածը հումանիտար աղետ է ապրում։ Ռուսաստանը պարբերաբար փորձում է օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցությունների ժամանակ:
«Տագնապով և կարեկցանքով ենք հետևում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, որոնք ավելի քան 51 հազար մարդու կյանք են խլել։ Լարվածությունն աճում է նաև Հորդանան գետի արևմտյան ափին։ Գազայի հատվածը, բառի բուն իմաստով, հումանիտար աղետ է ապրում։ Որպես Պաղեստինի ժողովրդի բարեկամ, Ռուսաստանը փորձում է պարբերաբար օգնություն ցուցաբերել», - հայտարարել է Պուտինը։
Նա Աբբասին առաջարկել է քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի ուղղությամբ ՌԴ-ի հնարավոր լրացուցիչ գործողությունները:
«Մենք, իհարկե, Ձեզ հետ կքննարկենք այս բոլոր հարցերը, կարծիքներ կփոխանակենք այն մասին, թե Ռուսաստանը լրացուցիչ ինչ կարող է անել լարվածության թուլացման համար», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինն ափսոսանք է հայտնել տարեսկզբին Գազայի հատվածում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խափանվելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ իրավիճակը շարունակում է դեգրադացվել:
ՌԴ նախագահի կարծիքով` Գազայի հատվածին մարդասիրական աջակցության ցուցաբերման արգելքի մասին որոշումներն այս տարածաշրջանում սրում են իրավիճակը:
«Ցավոք, իրավիճակը միայն խորանում է։ Ես խոսեցի հումանիտար ճգնաժամի, աղետի մասին։ Իհարկե, այն խորանում է մարդասիրական աջակցության, Գազայի հատվածին առաջին անհրաժեշտության ապրանքներ և էլեկտրաէներգիա մատակարարելու արգելքի մասին որոշումներով, ինչը հատկապես մտահոգիչ է», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Աբբասն իր հերթին հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդը երախտապարտ է Ռուսաստանին, հատկապես մարդասիրական օգնության համար, որի կարիքը շատ ունեն Գազայի հատվածի բնակիչները:
«Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում վերջին շրջանում ցուցաբերած օգնության, այդ թվում՝ 30 հազար տոննա ցորենի տրամադրման համար։ Գազայի հատվածին մարդասիրական օգնությունն անհրաժեշտություն է։.. Իրավիճակը շատ վատ է, և այդ օգնությունը, որ դուք ցուցաբերում եք, անչափ կարևոր է մեր ժողովրդի համար, որը շատ է գնահատում դա», – ասել է նա։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը
վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։