Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ցուցադրեց իր մարտական հզորությունը։Մոսկվայի Կարմիր հրապարակում ցուցադրվեցին ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էին հայտնվում հանրության առաջ:Շքերթին ներկա գտնվողները հնարավորություն ունեցան տեսնելու նորագույն 152 միլիմետրանոց «Հիացինտ-Կ» և «Մալվա» հրետանային համակարգերը՝ անվավոր բազային շասսիով (հեռահար համակարգերը նախատեսված են հակառակորդի խոշոր օբյեկտների, պահեստների, ուժերի և միջոցների խոցման համար), ժամանակակից «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և ՏՕՍ-2 «Տոսոչկա» ծանր հրանետային համակարգերը։Զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին նաև «Օռլան-10», «Օռլան-30», «Zala», «Լանցետ-51», «Լանցետ-52» և «Գարպիա» անօդաչու թռչող սարքերը: Այս բոլոր դրոնները լայն և արդյունավետ կիրառություն են գտել ռազմական հատուկ գործողության գոտում։Հանդիսատեսը տեսավ նաև հայտնի Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրները և ռազմավարական նշանակության «Յարս» հրթիռային համալիրները: Վերջիններս Ռուսաստանի միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչի հիմքն են կազմում։Ավանդույթի համաձայն՝ Մեծ հաղթանակի շքերթը եզրափակեցին վեց Սու-25 գրոհիչ ինքնաթիռները, որոնք երկինքը զարդարեցին ռուսական դրոշի գույներով։Ներկայացնում ենք զորահանդեսի ամենավառ կադրերը։
Սպառազինության մի շարք նմուշներ առաջին անգամ ցուցադրվեցին զորահանդեսի ժամանակ։
Ռուսաստանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ցուցադրեց իր մարտական հզորությունը։
Մոսկվայի Կարմիր հրապարակում ցուցադրվեցին ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էին հայտնվում հանրության առաջ:
Շքերթին ներկա գտնվողները հնարավորություն ունեցան տեսնելու նորագույն 152 միլիմետրանոց «Հիացինտ-Կ» և «Մալվա» հրետանային համակարգերը՝ անվավոր բազային շասսիով (հեռահար համակարգերը նախատեսված են հակառակորդի խոշոր օբյեկտների, պահեստների, ուժերի և միջոցների խոցման համար), ժամանակակից «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և ՏՕՍ-2 «Տոսոչկա» ծանր հրանետային համակարգերը։
Զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին նաև «Օռլան-10», «Օռլան-30», «Zala», «Լանցետ-51», «Լանցետ-52» և «Գարպիա» անօդաչու թռչող սարքերը: Այս բոլոր դրոնները լայն և արդյունավետ կիրառություն են գտել ռազմական հատուկ գործողության գոտում։
Հանդիսատեսը տեսավ նաև հայտնի Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրները և ռազմավարական նշանակության «Յարս» հրթիռային համալիրները: Վերջիններս Ռուսաստանի միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչի հիմքն են կազմում։