00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ում երբեք չեն մոռանա, որ Մեծ Հայրենականում հայ ժողովուրդը կռվել է ֆաշիզմի դեմ․ դեսպան

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը մեծ գին է վճարել Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Այսօր, երբ մենք ստիպված ենք դիմակայել պատմությունը վերաշարադրելու փորձերին, ժամանակն է պաշտպանել այն Մեծ հաղթանակը, որը մեզ համար ձեռք են բերել մեր պապերն ու նախապապերը: Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձում։
«Ցավոք, 80 տարի անց մենք տեսնում ենք նացիստական գաղափարախոսության թունավոր սերմերի ծիլերը, որոնք, թվում էր, մեր նախնիներն ընդմիշտ արմատախիլ են արել։ Մեր սրբազան պարտքն է թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրումը, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել մեր Մեծ հաղթանակի հիշատակը, որն այսօր փորձում են արատավորել ու սևացնել»,-ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։
Շնորհավորական ուղերձում նաև նշվում է, որ Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ուս ուսի քաջաբար մարտնչել է ֆաշիստական զավթիչների դեմ, իր լավագույն որակներն է դրսևորել և անգնահատելի ավանդ է բերել ընդհանուր հաղթանակին:
Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից չորսն արժանացել են մարշալի, մեկը՝ նավատորմի ծովակալի կոչման, իսկ նրանցից ավելի քան 100-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ: Ոչ պակաս կարևոր նշանակություն ուներ Հայկական ԽՍՀ ինժեներների և բանվորների անձնուրաց աշխատանքը, որոնք կարողացան ապահովել Կարմիր բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող արտադրանքի անխափան արտադրությունը։
«Հայ ժողովուրդը բարձր գին վճարեց հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չվերադարձան պատերազմից։ Գլուխ ենք խոնարհում ողջ բազմազգ Խորհրդային Միության որդիների և դուստրերի հերոսության` ի հիշատակ նրանց հերոսության»,-նշել է Կոպիրկինը։
Ռուս դիվանագետը երախտիքի առանձին խոսքեր է հղել վետերաններին՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու ամրություն:
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Լրահոս
0