https://arm.sputniknews.ru/20250509/karmir-hraparakum-putinn-andzamb-e-voghjunel-kzhdh-i-zinvvorakannerin-88783755.html
Կարմիր հրապարակում Պուտինն անձամբ է ողջունել ԿԺԴՀ-ի զինվորականներին
Կարմիր հրապարակում Պուտինն անձամբ է ողջունել ԿԺԴՀ-ի զինվորականներին
Sputnik Արմենիա
Նա շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի զինվորականներին և լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել մարտիկներին: 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T13:58+0400
2025-05-09T13:58+0400
2025-05-09T14:04+0400
կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետություն
վլադիմիր պուտին
երևան-մոսկվա
շքերթ
հաղթանակ
հայրենական մեծ պատերազմ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88777939_0:0:1280:720_1920x0_80_0_0_303eccc367bb1b5d9031e095efc8cc0d.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփվել է հյուսիսկորեացի զինծառայողների հետ: Ռուսաստանի առաջնորդը մոտեցել է Հյուսիսային Կորեայի բանակի մարտիկներին և գրկել է հյուսիսկորեացի զորահրամանատարին։Զինծառայողները շնորհակալություն են հայտնել բարձր գնահատականի համար և շնորհավորել են Ռուսաստանի նախագահին մայիսի 9-ի տոնի առթիվ:Պուտինը զանգել և շնորհակալություն է հայտնել զինվորականներին Կուրսկի մարզի ազատագրման համարՀիշեցնենք, որ Կուրսկի շրջանի ազատագրումից հետո Կրեմլը հրապարակել էր նախագահի ուղերձը, որում պետության ղեկավարը շնորհակալություն էր հայտնում հյուսիսկորեացի զինվորականներին ազատագրմանը նրանց մասնակցության համար. «Ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեական հատուկ զորքերի մարտիկներին։ Մենք միշտ պատվելու ենք կորեացի հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին Ռուսաստանի համար, մեր ընդհանուր ազատության համար՝ ռուս զինակից եղբայրների հետ հավասար»:Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները ներխուժեցին Կուրսկի մարզ, սակայն նրանց առաջխաղացումը հաջողվել կանգնեցնել։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը լայնածավալ հարձակման անցան և մի քանի օրում ազատագրեցին մոտ 1100 քառ.կմ տարածք։ Ընդհանուր առմամբ, ներխուժման սկզբից հաջողվել էր վերահսկողության տակ վերադարձնել ավելի քան 60 բնակավայր, որոնց կեսից ավելին, այդ թվում Սուջան՝ վերջին երկու ամսում:2025–ի ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։ Տարածաշրջանի վերջին ազատագրված գյուղը Գորնալն էր։
կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետություն
երևան-մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88777939_247:0:1207:720_1920x0_80_0_0_af32507eade8b353c47be7c50f2b1a15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետություն , վլադիմիր պուտին, երևան-մոսկվա, շքերթ, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետություն , վլադիմիր պուտին, երևան-մոսկվա, շքերթ, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կարմիր հրապարակում Պուտինն անձամբ է ողջունել ԿԺԴՀ-ի զինվորականներին
13:58 09.05.2025 (Թարմացված է: 14:04 09.05.2025) Նա շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի զինվորականներին և լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել մարտիկներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփվել է հյուսիսկորեացի զինծառայողների հետ: Ռուսաստանի առաջնորդը մոտեցել է Հյուսիսային Կորեայի բանակի մարտիկներին և գրկել է հյուսիսկորեացի զորահրամանատարին։
«Ձեր բոլոր մարտիկներին… ձեր բոլոր մարտիկներին և հերոսներին ամենայն բարիք․․․ Շնորհակալ ենք»,-ասել է ՌԴ նախագահը:
Զինծառայողները շնորհակալություն են հայտնել բարձր գնահատականի համար և շնորհավորել են Ռուսաստանի նախագահին մայիսի 9-ի տոնի առթիվ:
Հիշեցնենք, որ Կուրսկի շրջանի ազատագրումից հետո Կրեմլը հրապարակել էր նախագահի ուղերձը, որում պետության ղեկավարը շնորհակալություն էր հայտնում հյուսիսկորեացի զինվորականներին ազատագրմանը նրանց մասնակցության համար. «Ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեական հատուկ զորքերի մարտիկներին։ Մենք միշտ պատվելու ենք կորեացի հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին Ռուսաստանի համար, մեր ընդհանուր ազատության համար՝ ռուս զինակից եղբայրների հետ հավասար»:
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները ներխուժեցին Կուրսկի մարզ, սակայն նրանց առաջխաղացումը հաջողվել կանգնեցնել։ 2025 թվականի մարտի սկզբին ռուսական զորքերը լայնածավալ հարձակման անցան և մի քանի օրում ազատագրեցին մոտ 1100 քառ.կմ տարածք։ Ընդհանուր առմամբ, ներխուժման սկզբից հաջողվել էր վերահսկողության տակ վերադարձնել ավելի քան 60 բնակավայր, որոնց կեսից ավելին, այդ թվում Սուջան՝ վերջին երկու ամսում:
2025–ի ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։ Տարածաշրջանի վերջին ազատագրված գյուղը Գորնալն էր։