https://arm.sputniknews.ru/20250509/hajery-qvochari-en-parel-berlinum-rejkhstagi-pateri-mvot-1945-tvakanin-bacarik-kadrer-88804773.html
Հայերը քոչարի են պարել Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ 1945 թվականին. բացառիկ կադրեր
Հայերը քոչարի են պարել Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ 1945 թվականին. բացառիկ կադրեր
Sputnik Արմենիա
Արխիվային կադրեր, թե ինչպես են 1945 թվականին հայ զինվորները քոչարի պարում Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T21:11+0400
2025-05-09T21:11+0400
2025-05-09T21:18+0400
թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա
հայրենական մեծ պատերազմ
բեռլին
քոչարի
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/723/85/7238529_0:0:1280:720_1920x0_80_0_0_c43e049b3927830a3df36a2320b8e5dc.jpg
Հաղթական քոչարիով 1945 թվականի մայիսին գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ Թամանյան դիվիզիայի հայ զինվորները նշեցին Բեռլինի գրավումը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։Թամանյան դիվիզիան ազգային դիվիզիաներից առաջինը և միակն էր, որը մտավ Գերմանիա։Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային փառապանծ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին Երևանում: Դիվիզիան իր ռազմական ճանապարհը սկսել է Կովկասի նախալեռներից և մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի և Կերչի ազատագրմանը: Թամանի թերակղզում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային շնորհվեց «Թամանյան» պատվավոր կոչումը։Պատերազմի ողջ ընթացքում թամանցիները ազատագրեցին ավելի քան 900 բնակավայր։ Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ դիվիզիան առաջիններից մեկն էր, որը հատեց ԽՍՀՄ սահմանը, անցավ ամբողջ Լեհաստանով և 1945 թվականի գարնանը մտավ Երրորդ Ռայխի մայրաքաղաք: Բեռլինում գերմանական կայազորի ջախջախման համար դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով: Բալակլավայում, որտեղ 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանն է գտնվում, թամանացիներին հուշարձան է կանգնեցվել։
բեռլին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/723/85/7238529_213:0:1173:720_1920x0_80_0_0_d228f33c344a4f43b2bbd6d12e2710ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, հայրենական մեծ պատերազմ, բեռլին, քոչարի, տեսանյութեր, տեսանյութ
թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, հայրենական մեծ պատերազմ, բեռլին, քոչարի, տեսանյութեր, տեսանյութ
Հայերը քոչարի են պարել Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ 1945 թվականին. բացառիկ կադրեր
21:11 09.05.2025 (Թարմացված է: 21:18 09.05.2025) Արխիվային կադրեր, թե ինչպես են 1945 թվականին հայ զինվորները քոչարի պարում Բեռլինում Ռեյխստագի պատերի մոտ։
Հաղթական քոչարիով 1945 թվականի մայիսին գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ Թամանյան դիվիզիայի հայ զինվորները նշեցին Բեռլինի գրավումը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
Թամանյան դիվիզիան ազգային դիվիզիաներից առաջինը և միակն էր, որը մտավ Գերմանիա։
Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային փառապանծ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին Երևանում: Դիվիզիան իր ռազմական ճանապարհը սկսել է Կովկասի նախալեռներից և մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի և Կերչի ազատագրմանը: Թամանի թերակղզում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային շնորհվեց «Թամանյան» պատվավոր կոչումը։
Պատերազմի ողջ ընթացքում թամանցիները ազատագրեցին ավելի քան 900 բնակավայր։ Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ դիվիզիան առաջիններից մեկն էր, որը հատեց ԽՍՀՄ սահմանը, անցավ ամբողջ Լեհաստանով և 1945 թվականի գարնանը մտավ Երրորդ Ռայխի մայրաքաղաք: Բեռլինում գերմանական կայազորի ջախջախման համար դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով: Բալակլավայում, որտեղ 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանն է գտնվում, թամանացիներին հուշարձան է կանգնեցվել։