https://arm.sputniknews.ru/20250509/haghtanaky-rusastani-ev-aph-i-grete-juraqanchjur-yntaniqi-patmutjan-mi-masn-e-putin-88793742.html
Հաղթանակը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մի մասն է. Պուտին
Հաղթանակը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մի մասն է. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ներկա գտնվելու համար: 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T16:01+0400
2025-05-09T16:01+0400
2025-05-09T16:02+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
հայրենական մեծ պատերազմ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88789836_0:0:1281:720_1920x0_80_0_0_9568e0dafd624aeb1f950966aeda99b2.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն անվանել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մաս:«Մենք խոնարհվում ենք այդ մեծ սերնդի առաջ։ Որտեղ էլ որ հիմա ապրեն, ինչ լեզվով էլ խոսեն՝ նրանք միշտ մեզ համար յուրային են ու հարազատ։ Մենք հաղթողների մի մեծ ընտանիք ենք», - ընդգծել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տոնական ընդունելության ժամանակ։Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հաղթանակի նշանակությունը անգնահատելի է աշխարհի ճակատագրերի համար:Նա արտասահմանյան գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մոսկվա ժամանելու և այսօր Հաղթանակի տոնին ներկա գտնվելու համար:Մեծ հաղթանակի շքերթը Մոսկվայի երկնքում եզրափակել է «օդային գվարդիան»Պուտինը համոզված է` այդ զգացմունքները հասկանում են բոլոր նրանք, ում մերձավորները «պայքարել են նացիզմի և միլիտարիզմի դեմ, մարտնչել են ազատության համար Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում, Ասիայում, Աֆրիկայում՝ այնտեղ, որտեղ բոցավառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի կրակը: Նա համոզված է, որ խաղաղության և արդարության իդեալների շուրջ մարդկանց համախմբվածությունն անգերազանցելի ուժ ունի։Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88789836_0:0:961:720_1920x0_80_0_0_638a7aee768f1465e1f18cefb0f0dff5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, հայրենական մեծ պատերազմ, հաղթանակ, видео
Հաղթանակը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մի մասն է. Պուտին
16:01 09.05.2025 (Թարմացված է: 16:02 09.05.2025) Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ներկա գտնվելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն անվանել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մաս:
«Մենք խոնարհվում ենք այդ մեծ սերնդի առաջ։ Որտեղ էլ որ հիմա ապրեն, ինչ լեզվով էլ խոսեն՝ նրանք միշտ մեզ համար յուրային են ու հարազատ։ Մենք հաղթողների մի մեծ ընտանիք ենք», - ընդգծել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տոնական ընդունելության ժամանակ։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հաղթանակի նշանակությունը անգնահատելի է աշխարհի ճակատագրերի համար:
Նա արտասահմանյան գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մոսկվա ժամանելու և այսօր Հաղթանակի տոնին ներկա գտնվելու համար:
Պուտինը համոզված է` այդ զգացմունքները հասկանում են բոլոր նրանք, ում մերձավորները «պայքարել են նացիզմի և միլիտարիզմի դեմ, մարտնչել են ազատության համար Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում, Ասիայում, Աֆրիկայում՝ այնտեղ, որտեղ բոցավառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի կրակը: Նա համոզված է, որ խաղաղության և արդարության իդեալների շուրջ մարդկանց համախմբվածությունն անգերազանցելի ուժ ունի։
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։