https://arm.sputniknews.ru/20250509/erkrvord-tshakati-bacumy-mvotecrec-haghtanaky-putiny-erkrvord-hamashkharhajini-masin-88778083.html
Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը. Պուտինը` Երկրորդ համաշխարհայինի մասին
Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը. Պուտինը` Երկրորդ համաշխարհայինի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը հիշում է դաշնակից բանակների ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ` բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T12:32+0400
2025-05-09T12:32+0400
2025-05-09T12:33+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
գերմանիա
պատերազմ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88774653_0:0:1281:720_1920x0_80_0_0_d67accffd255c450a60930a2d17297d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ԽՍՀՄ տարածքում վճռական մարտերից հետո։ Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի ղեկավարը նշեց՝ նացիստական Գերմանիայի, ռազմականացված Ճապոնիայի և նրանց արբանյակների լիակատար ջախջախումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվել է Միավորված ազգերի երկրների համատեղ ջանքերով:Պուտինն ընդգծեց Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների հսկայական ներդրումը հաղթանակի գործումՆրա խոսքով՝ Ռուսաստանը գլուխ է խոնարհում նրանց առջև, ովքեր զոհվել են երկրի համար արդար մարտում։84 տարի առաջ հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից զոհվել է 300 հազար մարդ, իսկ 106-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։Ռուսաստանը միշտ անխորտակելի խոչընդոտ է լինելու նացիզմի համար. Պուտին
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88774653_92:0:1052:720_1920x0_80_0_0_c9810d398ac5d0b8f623f42ca884137e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, գերմանիա, պատերազմ, видео, տեսանյութեր, տեսանյութ
ռուսաստան, վլադիմիր պուտին, գերմանիա, պատերազմ, видео, տեսանյութեր, տեսանյութ
Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը. Պուտինը` Երկրորդ համաշխարհայինի մասին
12:32 09.05.2025 (Թարմացված է: 12:33 09.05.2025) Ռուսաստանը հիշում է դաշնակից բանակների ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ` բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ԽՍՀՄ տարածքում վճռական մարտերից հետո։ Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշեց՝ նացիստական Գերմանիայի, ռազմականացված Ճապոնիայի և նրանց արբանյակների լիակատար ջախջախումն աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվել է Միավորված ազգերի երկրների համատեղ ջանքերով:
«Մենք միշտ կհիշենք, որ Խորհրդային Միության տարածքում վճռական մարտերից հետո Եվրոպայում երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց հաղթանակը։ Բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի խիզախ ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում: Բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գլուխ է խոնարհում նրանց առջև, ովքեր զոհվել են երկրի համար արդար մարտում։
84 տարի առաջ հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից զոհվել է 300 հազար մարդ, իսկ 106-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։