https://arm.sputniknews.ru/20250509/em-andamakcutjan-masin-orenqi-yndunumic-hetvo-zargacumner-chkan-ag-pvokhnakharar-88765051.html
ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումից հետո զարգացումներ չկան. ԱԳ փոխնախարար
ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումից հետո զարգացումներ չկան. ԱԳ փոխնախարար
Sputnik Արմենիա
Անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, իսկ մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T10:02+0400
2025-05-09T10:02+0400
2025-05-09T10:02+0400
մնացական սաֆարյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49096898_0:0:1600:901_1920x0_80_0_0_ef0bed15ed6905c5b441be4590968512.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումից հետո այս պահին դեռ զարգացումներ չկան։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:Սաֆարյանը տեղյակ չէ` կա՞ արդյոք ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, որի մասին պարբերաբար խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միայն նշեց, որ այդ հարցերը կարգավորում է այլ փոխնախարար։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49096898_159:0:1582:1067_1920x0_80_0_0_2f06fe0c17ba33788b23c2836925c129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մնացական սաֆարյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եվրամիություն
մնացական սաֆարյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եվրամիություն
ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումից հետո զարգացումներ չկան. ԱԳ փոխնախարար
Անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, իսկ մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումից հետո այս պահին դեռ զարգացումներ չկան։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Սաֆարյանը տեղյակ չէ` կա՞ արդյոք ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, որի մասին պարբերաբար խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միայն նշեց, որ այդ հարցերը կարգավորում է այլ փոխնախարար։
Հիշեցնենք` հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։