https://arm.sputniknews.ru/20250509/alen-simvonjany-patmel-e-te-inch-er-anum-2020t-nvojemberi-9-in-mvoskvajum-88805242.html
Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչ էր անում 2020թ․ նոյեմբերի 9-ին Մոսկվայում
Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչ էր անում 2020թ․ նոյեմբերի 9-ին Մոսկվայում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին ինքը Մոսկվայում էր, մեկնել էր պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ տարբեր... 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T22:07+0400
2025-05-09T22:07+0400
2025-05-09T22:11+0400
ալեն սիմոնյան
արցախյան պատերազմ
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88805539_18:0:1280:710_1920x0_80_0_0_24bbd20ff66fa5f36832fcce2c795cca.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին ինքը Մոսկվայում էր, մեկնել էր պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ տարբեր հանդիպումներ անցկացնելու, խնդրելու՝ ինչ-որ ձևով կանգնեցնել պատերազմը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր deep TALKS հաղորդաշարի շրջանակներում։«2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, այդ օրերին Ռուսաստանում էի։ Ասեցի գնամ, ընկնեմ՝ ում ոտքերը հնարավոր է, խնդրեմ, որ պատերազմն ինչ-որ ձևով կանգնեցնենք, որովհետև էսպես շարունակել չէր կարելի»,- ասաց Սիմոնյանը։Նրա խոսքով՝ տարբեր հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների, Պետական դումայի փոխխոսնակի, ռուս հեղինակավոր լրագրողների, այդ թվում՝ Սոլովյովի հետ։«Այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի, հեռախոսով նայում էի․․․ Վլադիմիր Վարդանյանի հետ էինք, ասացին՝ Արարատին (Արարատ Միրզոյան- խմբ․) սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, ի դեպ, նախկինների դաշտի հետ կապ ունեցող, որը երբևէ քաղաքականության հետ կապ չի ունեցել, չեմ ուզում անունը տալ։ Ասաց՝ եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետևից, բայց ես հրաժարվեցի»։Սիմոնյանի խոսքով՝ դրանից հետո տեղեկություններ ստացավ, որ մարդիկ իր տուն են գնացել, դրանից հետո նաև ինքն է հյուրանոցից այլ վայր տեղափոխվել, ճանապարհին լսել է վարչապետ Փաշինյանի ելույթը, իմանում է նաև, որ Արարատ Միրզոյանը ողջ է։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչ էր անում 2020թ․ նոյեմբերի 9-ին Մոսկվայում
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչ էր անում 2020թ․ նոյեմբերի 9-ին Մոսկվայում
2025-05-09T22:07+0400
true
PT5M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88805539_241:0:1188:710_1920x0_80_0_0_05387ed5ded4c3eb117e1ce9d3683536.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, видео, արցախյան պատերազմ, մոսկվա
ալեն սիմոնյան, видео, արցախյան պատերազմ, մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին ինքը Մոսկվայում էր, մեկնել էր պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ տարբեր հանդիպումներ անցկացնելու, խնդրելու՝ ինչ-որ ձևով կանգնեցնել պատերազմը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր deep TALKS հաղորդաշարի շրջանակներում։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, այդ օրերին Ռուսաստանում էի։ Ասեցի գնամ, ընկնեմ՝ ում ոտքերը հնարավոր է, խնդրեմ, որ պատերազմն ինչ-որ ձևով կանգնեցնենք, որովհետև էսպես շարունակել չէր կարելի»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ տարբեր հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների, Պետական դումայի փոխխոսնակի, ռուս հեղինակավոր լրագրողների, այդ թվում՝ Սոլովյովի հետ։
«Նոյեմբերի 8–ին դեսպանատանն է, թե հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող»,- ասաց Սիմոնյանը՝ պարզաբանելով՝ տեղեկատվությունը մի փոքր ավելի ուշ էր ստանում։ Շեշտեց՝ տպավորություն չստեղծվի, թե փորձում է իրեն ինչ-որ կերպ առանձնացնել թիմից, լիովին կիսում է իր թիմի պատասխանատվությունը։
«Այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի, հեռախոսով նայում էի․․․ Վլադիմիր Վարդանյանի հետ էինք, ասացին՝ Արարատին (Արարատ Միրզոյան- խմբ․) սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, ի դեպ, նախկինների դաշտի հետ կապ ունեցող, որը երբևէ քաղաքականության հետ կապ չի ունեցել, չեմ ուզում անունը տալ։ Ասաց՝ եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետևից, բայց ես հրաժարվեցի»։
Սիմոնյանի խոսքով՝ դրանից հետո տեղեկություններ ստացավ, որ մարդիկ իր տուն են գնացել, դրանից հետո նաև ինքն է հյուրանոցից այլ վայր տեղափոխվել, ճանապարհին լսել է վարչապետ Փաշինյանի ելույթը, իմանում է նաև, որ Արարատ Միրզոյանը ողջ է։