ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ և ռուս ժողովուրդների միասնությանը նվիրված հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքը:Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներ Օլեգ Կրիշտալը և Եվգենի Մասյուտկինը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Իվանովան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, քաղաքի վետերաններ, կամավորներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարսիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռուսլան Յակուբովը:Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են թամանցիների և բոլոր խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հաղթանակի համար:Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային Թամանյան Կարմիր դրոշի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում՝ որպես 474-րդ հրաձգային դիվիզիա, իսկ դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ։ Պատերազմին սկսել է մասնակցել 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտում։ Թամանի ազատագրման համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը, Կերչի համար՝ Կարմիր աստղի շքանշան, Սևաստոպոլի համար՝ Կարմիր դրոշի շքանշան, Բեռլինի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշան։ Պատերազմի ընթացքում դիվիզիայի ավելի քան 7 հազար մարտիկներ են պարգևատրվել, նրանցից 9-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։
Հայկական հրաձգային դիվիզիան մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ կարևոր գործողությունների, հասել մինչև Բեռլին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հերոսներին և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ և ռուս ժողովուրդների միասնությանը նվիրված հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքը:
Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներ Օլեգ Կրիշտալը և Եվգենի Մասյուտկինը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Իվանովան, քաղաքային խորհրդի պատգամավորներ, քաղաքի վետերաններ, կամավորներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Միության հերոս, 89-րդ դիվիզիայի ավտոմատավորների վաշտի հրամանատար Հարություն Մկրտչյանի դուստրն ու թոռնուհին՝ Վարսիկ Մկրտչյանը և Քրիստինա Հայրապետյանը, Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռուսլան Յակուբովը:
Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում
Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են թամանցիների և բոլոր խորհրդային զինվորների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հաղթանակի համար:
Թամանյան 89–րդ հայկական դիվիզիայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը Կերչում
Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր 89-րդ հայկական հրաձգային Թամանյան Կարմիր դրոշի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում՝ որպես 474-րդ հրաձգային դիվիզիա, իսկ դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ։ Պատերազմին սկսել է մասնակցել 1942 թվականի օգոստոսի 10-ին՝ Կովկասի համար մղված ճակատամարտում։ Թամանի ազատագրման համար ստացել է «Թամանյան» պատվավոր կոչումը, Կերչի համար՝ Կարմիր աստղի շքանշան, Սևաստոպոլի համար՝ Կարմիր դրոշի շքանշան, Բեռլինի համար՝ Կուտուզովի II աստիճանի շքանշան։ Պատերազմի ընթացքում դիվիզիայի ավելի քան 7 հազար մարտիկներ են պարգևատրվել, նրանցից 9-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։