https://arm.sputniknews.ru/20250508/inchu-en-pushkini-anvan-dprvoci-tnorenin-azatel-pashtvonic-kgmsn-parzabanumy-88744432.html
Ինչո՞ւ են Պուշկինի անվան դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Ինչո՞ւ են Պուշկինի անվան դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Sputnik Արմենիա
Նախարարությունից հայտնում են, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։ 08.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-08T17:33+0400
2025-05-08T17:33+0400
2025-05-08T17:33+0400
դպրոց
երևան
տնօրեն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60756004_0:439:857:921_1920x0_80_0_0_6bc3b36b9088c180adffd7245b3ae0b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչներն այսօր իմացել են, որ իրենց տնօրենին հեռացրել են աշխատանքից ու ի պաշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել դպրոցում։ Առավոտից նաև դասադուլ է իրականացվել։ԿԳՄՍՆ–ից մեզ հայտնեցին, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել, իսկ տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։Նախարարությունից դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ են անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/06/60756004_0:467:857:1110_1920x0_80_0_0_82a0b0fc27417f27a3c108cf6f5c7297.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, երևան, տնօրեն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
դպրոց, երևան, տնօրեն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Ինչո՞ւ են Պուշկինի անվան դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Նախարարությունից հայտնում են, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։
«Նրա պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին։ Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինս, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողոքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչներն այսօր իմացել են, որ իրենց տնօրենին հեռացրել են աշխատանքից ու ի պաշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել դպրոցում։ Առավոտից նաև դասադուլ է իրականացվել։
ԿԳՄՍՆ–ից մեզ հայտնեցին, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել, իսկ տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։
Նախարարությունից դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ են անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։