00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու գործով ձերբակալվել է մեկ անձ. ՆԳՆ

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա հրկիզելու գործով կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ»,–հայտնել է ՆԳՆ–ն։
Նշվում է, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք` դեպքի մասին ահազանգել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Կատարվածի մեջ Սուքիասյանը մեղադրել էր գործող իշխանությանը։
Լրահոս
0