00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայիսի 1-ին պայթած գազաբալոնը փորձաքննություն չէր անցել. մասնագետը մանրամասներ է հայտնել

© Photo : official site of the Rescue Service of the MIA of RAՍարյան փողոցում պայթած ավտոմեքենան
Սարյան փողոցում պայթած ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Բաժանորդագրվել
Սեղմված և հեղուկ գազով շահագործվող բոլոր ավտոմեքենաները պետք է առնվազն 2 տարին մեկ անգամ գազի սարքավորումների տեխնիկական փորձաքննություն անցնեն։ Գազաբալոն թույլատրվում է տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մայիսի 1-ի երեկոյան Երևանի Սարյան փողոցում պայթյած գազաբալոնը փորձաքննություն չէր անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գազաբալոնների փորձարկմամբ և տեղադրմամբ զբաղվող «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը։
Ինչպես հայտնել ենք, մայիսի 1-ի երեկոյան Սարյան փողոցում` մարդաշատ սրճարանների հարևանությամբ, պայթել էր ավտոմեքենայում տեղադրված գազաբալոնը։ Պայթյունից վնասվել էին նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները։ Տուժել էր երկու մարդ, որոնցից մեկը տեղափոխվել էր բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն էր ստացել տեղում։
«Այդ մեքենայի վրա դրված էր 3 գազաբալոն, որոնցից ոչ մեկը փորձարկված չէր։ Ես բազայով նայել եմ. տվյալ ավտոմեքենան գրանցված չի եղել։ Եթե փորձարկում անցած լիներ, շատ հնարավոր է` պայթյուն չլիներ։ Բացի այդ, 3 գազաբալոն 1 մեքենայի մեջ տեղադրելն էլ է օրենքով արգելված։ Հարցեր են ծագում` ո՞վ է տեղադրել, որտե՞ղ են բալոնը լցավորել, որովհետև լցավորելուց առաջ պետք է ստուգեին` արդյոք փորձարկված է բալոնը, թե ոչ»,– նշում է «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը։
2022 թվականի օգոստոսից, կառավարության որոշմամբ, ՀՀ–ում սեղմված և հեղուկ գազով շահագործվող բոլոր ավտոմեքենաները պետք է առնվազն 2 տարին մեկ անգամ գազի սարքավորումների տեխնիկական փորձաքննություն անցնեն։ Իսկ գազաբալոնային համակարգ տեղադրել թույլատրվում է բացառապես լիցենզավորված կազմակերպություններում: 3 տարի անց գրանցված դեպքերի վիճակագրությունը վկայում է, որ անվտանգության սահմանված պահանջները ոչ բոլորն են պահպանում։
Մկրտիչ Տիգրանյանի համոզմամբ` պատճառը իրավական թերի կարգավորումն է, որի հետևանքով կարգազանց վարորդները դուրս են մնում պատասխանատվություն կրողների շրջանակից։
«Պատասխանատվությունը թողնելով գազալցակայանների և տեխզննության կայանների վրա` անմիջական շահագործողը` վարորդը, փաստացի ոչ մի պատասխանատվություն չի կրում իր չփորձարկված բալոնների համար։ Բայց իր անպատասխանատու քայլերի պատճառով 15-20 մետր շառավղով վնաս է պատճառում շրջապատի անմեղ մարդկանց»,– նկատում է Տիգրանյանը։
Վարորդները նոր հնարքի կդիմեն. ինչպես խստացնել գազաբալոնների ստուգման գործընթացը
Նա վստահ է, որ ապօրինի տեղադրված կամ չփորձարկված բալոնի շահագործման համար վարորդի նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանելը կնպաստի նման դեպքերի նվազմանը։
Ասում է` տարիներ առաջ, երբ օրենքի նախագիծը քննարկվում էր ԱԺ–ում, ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում` մեր զրուցակիցը գործադիր և օրենսդիր իշխանություններին առաջակել են վարորդների համար ևս պատասխանատվություն սահմանել` թեկուզ սիմվոլիկ տուգանքի չափով։ Բայց առաջարկը մերժվեց։
«Շատ ավելի վտանգավոր է չփորձարկված բալոնով մեքենա վարելը, քան ղեկին հեռախոսով խոսելը, ամրագոտի չկապելը։ Բայց, ցավոք, չհասկացանք` ինչու, դրա համար վարչական պատասխանատվություն սահմանելու մեր առաջարկը չընդունվեց»,– հիշում է մեր զրուցակիցը։
Ի տարբերություն անհատ վարորդների` մասնավոր ընկերությունները, Մկրտիչ Տիգրանյանի դիտարկմամբ, անհամեմատ ավելի պարտաճանաչ ու հետևողական են իրենց հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների գազաբալոնների ավտանգության հարցում։
Գազաբալոնների փորձարկմամբ զբաղվող լաբորատորիաների թիվն այսօր ՀՀ–ում, Մկրտիչ Տիգրանյանի տեղեկություններով, գերազանցում է 8 տասնյակը, ինչը որոշակիորեն դժվարացրել է նաև վիճակագրության հասանելիությունը։ Բայց «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավարը սեփական փորձով է փաստում, որ գազաբալոնների փորձարկման համար դիմողների թիվը 2022-23թթ–ի համեմատ զգալիորեն նվազել է։
Ցուցանիշները գոհացնող չեն. Սանոսյանը` գազաբալոնների ստուգման պահանջը կատարելու մասին
«Մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն անում։ Սպասում են` տեխզննության ժամկետը լրանա։ Բայց դա էլ շրջանցելու մեթոդներ կան. որոշ կայաններ տեխզննության գործընթացից խուսափելու համար գրում են, որ մեքենան բենզինով է շահագործվում, թեև փաստացի գազով է»,– նշում է Տիգրանյանը։
Նա նշում է, որ այսօրինակ չարաշահումների մասին ևս տեղյակ են պահել պատկան կառույցներին, բայց առայժմ արդյունք չկա։
Լրահոս
0