https://arm.sputniknews.ru/20250505/israjely-havanutjun-e-tvel-gazajum-razmakan-gvortsvoghutjan-yndlajnman-tsragrin-88597947.html
Իսրայելը հավանություն է տվել Գազայում ռազմական գործողության ընդլայնման ծրագրին
Իսրայելը հավանություն է տվել Գազայում ռազմական գործողության ընդլայնման ծրագրին
Sputnik Արմենիա
Իսրայելական պլանը նախատեսում է Գազայում տարածքների գրավում ու պահպանում։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T12:44+0400
2025-05-05T12:44+0400
2025-05-05T12:58+0400
իսրայել
գազայի հատված
պատերազմ
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:1024:577_1920x0_80_0_0_1618e9ea322c44c5dd5c5a4889d84f42.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է երկրի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։Ինչպես նշել է Նեթանյահուի խորհրդականը, ծրագիրը նախատեսում է Գազայում տարածքների գրավում և պահպանում, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով՝ հարավ տեղափոխում, ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնության հասանելիությունից զրկում և ահաբեկիչների ենթակառուցվածքներին և հրամանատարական կետերին զանգվածային հարվածներ:«Սա իրատեսական և արդյունավետ ծրագիր է, որը թույլ է տալիս հասնել երկու գլխավոր նպատակների՝ հաղթել ՀԱՄԱՍ- ին և վերադարձնել մեր պատանդներին», –կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից արված հայտարարությունը մեջբերել է գրասենյակի խորհրդականը:ՄԱԿ-ը մտահոգված է Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակմամբԲենիամին Նեթանյահուն նիստի ժամանակ ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ գործողությունների՝ «խոսքը ոչ թե կետային ռեյդերի, այլ տարածքների ամբողջական գրավման և դրանց նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է»:Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հարձակումները վերսկսկվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը: ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է Գազայի հատվածում պահել ևս 59 պատանդների, որոնց կեսից ավելին համարվում են մահացած:Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնապես հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի աղազերծման կայան, ինչպես նաև արգելափակել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը։Իսրայելը հարվածել է Գազայի հյուսիսում գտնվող «Ալ Ահլի» հիվանդանոցի ՀԱՄԱՍ-ի կետին
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:912:683_1920x0_80_0_0_996e5c2b8c7d7a9ed41350631a31c8ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, պատերազմ, համաս
իսրայել, գազայի հատված, պատերազմ, համաս
Իսրայելը հավանություն է տվել Գազայում ռազմական գործողության ընդլայնման ծրագրին
12:44 05.05.2025 (Թարմացված է: 12:58 05.05.2025) Իսրայելական պլանը նախատեսում է Գազայում տարածքների գրավում ու պահպանում։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է երկրի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հավանություն է տվել Գազայում ՀԱՄԱՍ-ի ամբողջական վերացման և գերությունից իսրայելցի պատանդներին վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր շտաբի պետի ներկայացրած օպերատիվ պլանին», - հայտարարել է Գենդելմանը:
Ինչպես նշել է Նեթանյահուի խորհրդականը, ծրագիրը նախատեսում է Գազայում տարածքների գրավում և պահպանում, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով՝ հարավ տեղափոխում, ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնության հասանելիությունից զրկում և ահաբեկիչների ենթակառուցվածքներին և հրամանատարական կետերին զանգվածային հարվածներ:
«Սա իրատեսական և արդյունավետ ծրագիր է, որը թույլ է տալիս հասնել երկու գլխավոր նպատակների՝ հաղթել ՀԱՄԱՍ- ին և վերադարձնել մեր պատանդներին», –կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից արված հայտարարությունը մեջբերել է գրասենյակի խորհրդականը:
Բենիամին Նեթանյահուն նիստի ժամանակ ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ գործողությունների՝ «խոսքը ոչ թե կետային ռեյդերի, այլ տարածքների ամբողջական գրավման և դրանց նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է»:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հարձակումները վերսկսկվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը: ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է Գազայի հատվածում պահել ևս 59 պատանդների, որոնց կեսից ավելին համարվում են մահացած:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնապես հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի աղազերծման կայան, ինչպես նաև արգելափակել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը։